Рубрика: Ուսումնական նախագծեր, Uncategorized

Մայիսյան հավաքի արտագնա ճամփորդություն

Զանգու+Կրթական ծրագրի կազմակերպում-տարածում Կոտայքի մարզ, ք. Հրազդան, գյուղ Վանատուր, գյուղ Ջրառատ

Կրթական ծրագրի հանրայնացում, Նոր ռադիոյի ցանցի ընդլայնում. համագործակցություն տեղի դպրոցի հետ. հենց տեղում ռադիոնյութի պատրաստում

Մայիսի 13, ժամը 10.00-18.00

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը՝

  • Ճանաչել ու սիրել հայրենիքը
  • Տեղեկություններ հավաքել այն վայրերի մասին, ուր գնում ենք:
  • Ճամփորդությունից հետո  համեմատել տեղանքի մասին եղած տեղեկությունները ստացած, դիտարկած տեղեկությունների հետ, հարստացնել համացանցը տեղանքի վերաբերյալ նոր տեղեկություններով:շ
  • ծանոթացում Հրազդան գետի տարբեր հատվածներին, համեմատում
  • տարբեր ինֆորմացիոն աղբյուրներից՝ համացանց, դասագիրք, գեղ. գրականություն, Հրազդան գետի մասին տեղեկությունների դուրսբերում, համեմատում` Հրազդան գետը համացանցում և իրականում
  • էկոլոգիական մասով` մաքրման աշխատանքներ
  • Զանգուն` Հրազդանում. Վանատուր, Ջրառատ, Սոլակ, Բջնի, Արզաքան գյուղերով հոսող Զանգուն

Անհրաժեշտ իրեր

  • սպորտային հագուստ
  • սնունդ, ջուր
  • ֆոտոխցիկ
  • գուլպա, սրբիչ, գլխարկ
  • ձեռնոցներ
  • Նախագծի ընթացքը`
  •  Մաքուր պահենք, մաքուր տեսնենք մեր Զանգուն. մաքրման աշխատանքներ.
  • Ընթերցանության ֆլեշմոբ /կարդում ենք Աբովյան, տեսագրում/
  • ֆոտո և նկարչական պլեներներ

Նախագծի արդյունքը

  • տեսանյութեր և ռադիոնյութեր
  • պատումներ
  • ֆոտոշարեր

Оставьте комментарий