Рубрика: Ուսումնական նյութեր

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԱՏ (ճապոնական հեքիաթ)

 Հեքիաթը վերցված է 1959-ին Հայպետհրատի կողմից հրատարակված «Ճապոնական հեքիաթներ» գրքից, որը թարգամնել է Սերգեյ Ումառյանը:
Մի անգամ մի ժլատ մարդ կորցնում է իր քսակը, որի մեջ լինում է հարյուր ոսկեդրամ: Մի ազնիվ մարդ գտնում է այն և հանձնում չինովնիկին: Ժլատը գալիս է ատյան և իր կորցրածի մասին հայտնում չինովնիկին: Չինովնիկը նրան ցույց է տալիս քսակը և հարցնում:
-Արդյոք սա՞ չէ քոնը:
Ժլատն ուրախությունից ժպտում է:
-Հենց դա է,-ասում է նա և ձեռքը մեկնում դեպի քսակը, բայց չինովնիկը կանգնեցում է նրան:
-Չէ, համբերիր: Որտե՞ ղ է տեսնված, որ կորցրածը ձրի վերադարձնեն տիրոջը, դու պետք է շնորհակալություն հայտնես նրան` ով գտել է քո փողը:
Реклама
Рубрика: Ուսումնական գործունեություն, Uncategorized

Սեպտեմբեր ամսվա անելիքներ. 2016-2017

Սեպտեմբերի 1-4

Առցանց դաս

Սիրելի 4- 5-րդցի, առաջարկում ենք մասնակցել այս առցանց դասին: Մասնակցելով կիմանաս, թե որն է հայերենի առաջին նախադասությունը, և թող այն դառնա քո այս ուսումնական տարվա մեկնարկը:

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

 Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

 Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
 զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը

 Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

Հ.Գ. Չմոռանաս աշխատել բլոգում:

Աղբյուրը՝ Սուսան Մարկոսյան «Գրաբար»

 2. Յուրաքանչյուր տառախմբի հնչյունները վերադասավորիր այնպես, որ բառ ստանաս.

Գրանեձ, նումե, ատնկա, անեծր,

Սե, ահուրտս, մե, նաջ, սե, ահուրտս,

Վոծ, րաբթույնու, նշրհոք ու եսր,

Խոճ ապրևգ մե ռաել երվուտս:

  • Իսկ հիմա… Ուշադիր կարդա ստացված քառատողը: Գիտես՝ ով է գրել և որ բանաստեղծության առաջին քառատողն է: Սովորիր անգիր:
  • Համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, տեղադրիր քո բլոգում և մի քանի անգամ կարդա:
  • Պատմիր բանաստեղծությունը /գրավոր/:
  • Փորձիր վերաբերմունք արտահայտել բանաստեղծության վերաբերյալ /հավանեցիր, հեղինակի ապրելակերպը քեզ դուր եկավ, համոզեց…/

Հիշեցում՝ Հայոց լեզուն ունի 36 հնչյուն, 39 տառ:

Է—է /էկրան, էջ/, ե /սեր, դեղ/

Ո—օ /օրինակ, օր/, ո /կով, մորթի/

Առաջադրանքներ՝

Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է /ե/, ը, ի, ու, օ /ո/:

Ա. Գրիր բառեր, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ /ո/ ձայնավորները.

Օրինակ՝ ավազան, բողբոջ:

Բ. Տեղադրիր համապատասխան ձայնավորներ և յուրաքանչյուր տարբերակում ստացիր երեքական բառ.

Ս+ր, թ+փ, ծ+ռ, թ+ք, +ր:

Գ. Գրիր ութական բառ, որոնց մեջ՝

Նույն բաղաձայնը կրկնվի

Լինի երեք տարբեր ձայնավոր

Բառամիջում լինի երկու կից բաղաձայն:

Օրինակ՝ թաթ, իրավունք, խոճկոր:

Ուսումնական ճամփորդություն՝ Երևան-Արագած-Գեղարոտի ջրվեժ /ծրագիր/

Ամփոփում-հաշվետվություն

Սեպտեմբերի 5-11

Սեպտեմբերի 5—Կրթական շքերթ/պատրաստել ռեպորտաժ/

Օգոստոսի 31-ին ծնվել է Վիլյամ Սարոյանը, Սարոյան Վիլյամ

Կարդա, պատմիր, որից հետո բլոգում բացիր Վիլյամ Սարոյան էջը, համառոտ տեղեկություններ գրիր գրողի մասին:

«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»—ընթերցարան 6

«Ճառ մարդկային քթի մասին»—ընթերցարան 5

Կարդա, կատարիր առաջադրանքները:

Հայոց լեզու—5

Առաջադրանքներ՝առ.1-24` ընտրությամբ—Հնչյուն և տառ

Սեպտեմբերի 13-17

հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաք

Վ. Սարոյան-Յուլիսիս, Հոմեր /ընթերցարան 5/

կարդալ,  կատարել առաջադրանքները

Հայոց լեզու—Վանկ

Բարձունքի հաղթահարում` Թրասարի հաղթահարում

Սեպտեմբերի 23-հոկտեմբերի 7 —Կոմիտասյան օրեր,Կոմիտաս, բանաստեղծություններ

 

 

Рубрика: Նոր ռադիո, Ուսումնական նախագծեր, Uncategorized

Նոր ռադիոն որպես ուսումնական գործունեություն

h. hhh_1_9_0Ռադիոն անընդհատ, շարունակական աշխատանք է՝ անհոգնել, սիրով, նոր թափով, հետաքրքիր, թարմ մտքերով, նոր ձևերով ու թեմաներով: Նոր ռադիոն ակումբային շուրջտարյա աշխատանք է, որը չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ տեղ,  ո՛չ տարիք, չունի ոչ մի սահմանափակում: Մասնակիցները առաջնահերթ սովորողներն են՝ իրենց նախաձեռնությամբ, իրենց նորանոր նախասիրություններով: Ռադիոյի աշխատանքներին մասնակցում են Նոր դպրոցի բոլոր դասարանները և բոլոր  ցանկացողները: Հաղորդաշարը կլինի բազմալեզու և բազմաբնագավառ: Այս տարի  այն կհեռարձակվի ամեն օր ժամը 12-ին:

Նպատակ՝
ա) ամենօրյա տեղեկատվությամբ զարգացնել սովորողների խոսքը՝ ձևավորելով ու կատարելագործելով նրանց՝ խոսքակերտման արվեստը:
բ) ընդհանուր իրազեկություն համաշխարհային երևույթներին, իրադարձություններին:

Նոր ռադիոյի  խնդիր-գործունեությունը

  • Ապահովում է լեզվի իրական գործառությունը, որտեղ  սովորողը կարողանում է միտքը ձևակերպել,  անկաշկանդ հաղորդել, խոսքը դարձնել հրապարակելի:
  • Սովորողը, պատմելով իր, ընկերների, բակի, շրջապատի, տեսած-լսածի մասին, լայնացնում է իր մտահորիզոնը, մեծացնում հետաքրքրությունների շրջանակը:
  • Ռադիոն տեսանելի-լսելի հարթակ է սովորողի խոսքային ինքնարտահայտման համար:
  • Օգնում է ստեղծել  շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ:
  • Ռադիոյի բազմազան հաղորդաշարը օգնում է սովորողի ստեղծագործական աշխատանքին, նպաստում ռեպորտաժներ, լուրեր, պատումներ, նորություններ պատրաստելուն:
  • Օգտագործելով թվային գործիքներ՝  սովորողը ձեռք է բերում մեդիահմտություններ:

Թեմաներ՝
2015-2016 թթ. նախագիծ-թեմաներ

2016-2017 թթ. համար առաջարկվող թեմաներ՝

ա) լեզվաբանական ռադիո. Նոր դպրոցի «Լեզվաբանի ակումբ»-ի գործունեության լուսաբանում, անդրադարձ լեզվաբան հոբելյարների գործունեությանը:
բ) Միջդպրոցական կապեր. այլ դպրոցների սովորողների հետ համատեղ նախագծերի լուսաբանում:
գ) եղանակի տեսություն՝ եղանակը «ներսում» և «դրսում». ներդպրոցական և արտադպրոցական տրամադրությունների փոխանցում:
դ) Ժամանակակից գեղարվեստական ռադիո. կարդացած գրականության ռադիոգովազդ:
ե) Գիտական ռադիո, գիտական նորություններ. համաշխարհային երևույթների, իրադարձությունների մասին տեղեկատվություն:
զ) Սպորտային լուրեր. սովորողները իրազեկում են ոչ միայն կրթահամալիրյան սպորտային նորություններին, այլև կրթահամալիրից դուրս տեղի ունեցող սպորտային իրադարձություններին:
է) … և այլն:

Рубрика: Ծրագրեր, Uncategorized

Ծրագիր /4-5 դասարան/

1. Ուսումնական միջավայրի պահանջները՝

  • Ուսումնական սրահ, հիմնական համակարգիչ՝  միացված էլեկտրոնային գրատախտակին կամ պրոյեկտորին, անլար ինտերնետ,  ձայնային ուժեղարար, ուսուցչի և սովորողների անհատական նոթբուք-նեթբուքեր կամ պլանշետ, ուսումնական նյութեր, անհատական սեղան-աթոռ
  • Համացանցում ուսուցման միջավայրը՝

nor.mskh.am,  mskh.am կայք. mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ուսուցչի, սովորողների բլոգներ

  • Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`

Նոթբուք- նեթբուք կամ պլանշետ, անձնական բլոգ, էլեկտրոնային թղթապանակ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող) ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների  հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):

Ուսումնական նյութեր`

  • դասագրքերի թվային տարբերակներ, մեդիափաթեթներ, էլեկտրոնային բառարաններ, ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ

Ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`

  • անհատական նոթբուք-նեթբուք կամ պլանշետ՝ ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, մեդիափաթեթներ, ուսումնական այլ ռեսուրսներ:

Ուսումնական միջավայր են նաև՝  ընթերցասրահը, մեդիադահլիճը, Մարմարյա սրահը:

2. Բովանդակային միջուկ

Հանրակրթության պետական չափորոշիչ ընդհանուր դրույթներ

Մայրենի լեզուն հիմնական դպրոցում / 4-5 դասարաններում/

  • Ձևավորվող (զարգացող) կարողություններ, հմտություններ, գիտելիք
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի և կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության արդյունքում սովորողը ձեռք է բերում՝

գրավոր և բանավոր խոսքի ազատ արտահայտման կարողություն

գործնական մեդիահմտություններ

գրական-երաժշտական ճաշակ

մեդիա (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք) հմտություններ

  • Սովորողը պետք է ունենա էլեկտրոնային հասցե և ազատորեն օգտվի, պետք է ունենա բլոգ և տիրապետի բլոգավարման հմտություններին, ունենա էլեկտրոնային օրագիր, որտեղ կտեղադրի ուսումնական ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, տիրապետի Microsoft Word, Microsoft Power Point, Microsoft Excel, Paint, մոնտաժային որևէ ծրագրի:

Կարևոր մեդիակարողություններ և հմտություններ են զարգանում համացանցային ամենատարբեր տարածքներում, ուր սովորողը կարդում է, դիտում է, քննարկում է ուսումնական ֆիլմեր, առցանց մոնտաժում է ռադիոնյութեր:

3. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը

Ուսումնական պարապմունքների` դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մայրենի լեզվի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում, իսկ կիրառումը՝  նախագծերում, որոնք կազմակերպվում են հիմնականում տանը և առցանց: Սովորողները ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները: Իսկ որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է  դասավանդողի կողմից, ով առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Վերջնական արդյունքները հրապարակվում են կայքում, ենթակայքում, սովորողների բլոգներում:

Ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերի (էլեկտրոնային և տպագիր գրականություն, ֆիլմեր, այլ) մեդիափաթեթի ստեղծման և դրանց օգտագործման մեթոդական նկարագրություն

Դասավանդողը սովորողների հետ միասին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝  դրանք հրապարակելով  բլոգում, որպեսզի հասանելի լինի սովորողներին: Հարկ եղած դեպքում, սովորողների անմիջական առաջարկներով ու օգնությամբ, ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերը լրամշակվում են:

Իրականացվող ընդհանուր և սովորողի ընտրությամբ ուսումնական նախագծերը, այդ թվում`  կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր

նախագծի մշակման-իրականացման կազմակերպման մեթոդական նկարագրությունը

Նախագծի  ղեկավարը  կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը,  տալիս է  համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկատվություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով:

Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ընթերվող ուսումնական գրականություն). սովորողի ինքնակրթության (մասնագիտական ընթերցանության) կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, մեդիագրադարանից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Սովորողները կամ սովորողների խմբերը համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում, գտնում են անհրաժեշտ ինֆորմացիան, համադրում են փաստերը, հիմնավորում և ներկայացնում են այն:

Ուսումնական ճամփորդությունները. ծրագրով նախատեսված ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ուսումնական ճամփորդություններից առաջ սովորողները տարբեր տեղեկատվական տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից նախօրոք փնտրում, գտնում են տեղեկություններ այս կամ այն տեղանքի, վայրի, մշակութային օջախի մասին, կարդում և ծանոթանում են, ճամփորդության ընթացքում լուսանկարներ և տեսանյութեր են անում, տեղում հավաքում հավելյալ տեղեկություններ և որպես հաշվոտվություն-ամփոփում ներկայացնում են տեսանյութի տեսքով:

Ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման ընթացքում սովորողը հանդիսատես է կամ հանդիսավար: Նրա մոտ առաջին հերթին ձևավորվում է լսելու և ներկայանալու մշակույթ: Սովորողը դիտում և քննարկում է երաժշտական, գեղարվեստական, թատերական ներկայացումներ, ֆիլմեր, ցուցահանդեսից ստացած տպավորություններ, զարգացնում գեղագիտական ճաշակ:

4. Դասավանդողի և սովորողի ուսումնական բլոգների (բլոգի համապատասխան բաժնի) վարմանը ներկայացվող պահանջներ

Տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի

Նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով

Տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական կամ ինտերնետային այլևայլ սիմվոլներից

Զգացվում է համացանցային մշակույթի առկայությունը. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:

5. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում

Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողություն

Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև՝ օտարալեզու կայքերի գործածում

Հետազոտական աշխատանք կատարելու առնվազն փորձ

  1. Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգ
  2. Թվային դասագրքեր՝

Հայոց լեզու 5-րդ դասարան

Ընթերցարան 5-6

Նաև՝ 

Ստ. Մալխասեանց, Հայերեն բացատրական բառարան

Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան