Рубрика: Uncategorized

երկարացված օրվա ճամբար

երկարացված օրվա ճամբար

 

Реклама
Рубрика: Uncategorized

«Լողափնյա աշուն»նախագիծ

Կամ «Աշնանային լողափ»  նախագիծ

Ամառն անցավ շողալով,

Շատ ենք խոսում լողալով,

Նույնիսկ եթե չլողանք,

Ամեն օր բակում կխաղանք:

Նայում է մեզ Քոթո շունը,

Աղջիկ է թիթիզ մեր բակի շունը,

Յուրաքանչյուր երեխա սիրում է նրան,

Իսկ նա տեղից էլ չի շարժվում,

Նրա հետևից  բոլորն են գնում:

Լողափի ծառին մոտիկ,

Ողորկ քարերին նայելով

Ղա-ղա-ղա-ղա կանչելով

Ագռավն է կանչում,

Փորձում է մեզ հետ լողալ ջրերում:

Լողը իմ սիրած առարկան և սպորտաձևն է: Ես սիրում եմ լողալ,որովհետև ջուրն եմ սիրում: Ես սիրում եմ լողալ լողավազանում: Ես չեմ սիրում լողանալ: Լողալը մարդուն դարձնում է բոյով: Լողը մարդուն տալիս է ինքնավստահություն:

Արմեն Ուլիխանյան

Լողը իմ սիրած սպորտն է: Ես սիրում եմ, որովհետև այդ սպորտը ձգում է մարմինը և առողջ է պահում:

Համլետ Սարգսյան

Երկարօրյայի ժամերին մենք ճամբարականի պես լողում ենք, հեծանիվ ենք քշում, տարբեր խաղեր ենք խաղում, բանաստեղծություններ ենք ստեղծում և այլն: Լողում ենք ինչքան ուզում ենք և ինչպես ուզում ենք: Կատակեցի:

Սոս Ղահրամանյան

 Լողը նրա համար է, որպեսզի մարդը, երբ հոգնած է լինում,լողանա, արդեն շատ լավ իրեն կզգա։ Նաև, երբ լողանում ես, մաքրվում ես, բայց հին ժամանակներում մարդիկ ցեղով էին լվացվում և այդպես մաքրվում։