Рубрика: Uncategorized

Մուշեղ Գալշոյան. մեդիափաթեթ

    1. Հարություն Հարությունյան
Реклама
Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

Ուսումնական արձակուրդ

Դեկտեմբերի 26 — հունվարի 9

sam_2400

Սիրելի հինգերորդցի,

Անցավ 2016 թիվը` լավ, թե վատ, դու գիտես: Եկ պատմենք մեր կատարած լավ գործերի մասին, մեր իրականացված կամ էլ չիրականացված երազանքների մասին, խոսենք այն գործերի մասին, որոնք մնացին կիսատ: Փորձիր հիշել հետաքրքիր դեպքեր, լավ մարդկանց, ովքեր քո անցնելիք տարին ուրախ դարձրին:Պատմիր հանգիստ, խաղաղ: Չմոռանաս գրել` ինչ ես ցանկանում ինքդ քեզ եկող 2017 թվին: Վերնագիրը թող լինի` Տարեմուտի խոստովանություն:

  • Ձմեռ պապիկի անունից պատմիր իր մասին: Պատմիր որտեղ է ապրում, ինչպիսին է տունը` նկարագրիր այն, գործերի մասին, երբ է տխրում կամ ուրախանում, ինչ է սիրում ուտել…
  • Ամանորյա ֆոտոպատում —Նկարները բաժանիր ըստ թեմաների, վերնագրիր և մի փոքրիկ պատմիր` որտեղ ես նկարել, երբ, ինչպես…
  • Ստեղծիր արձակուրդային-տոնական հաղորդումներ` հարցազրույցներ, բարեմաղթանքներ և կենացներ /ձայնագրիր/:
  • Կանաչ եղևնին—կարդալ, կատարել առաջադրանքները: