Рубрика: Թարգմանում ենք

Թարգմանում ենք

«ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ» ԲԼՈԳ

Անխելք արջը

Մի օր արջը շատ սովածացավ: Ուտելիք փնտրելու համար նա դուրս եկավ իր որջից և գնաց գետի մոտ՝ ձուկ բռնելու: Հասնելով տեղ՝ տեսավ՝ գետում բավականին շատ ձուկ՝ ուտելու համար: Նա ցատկեց ջրի մեջ և բռնեց մի ձուկ: Բայց հետո արջը մտածեց.«Ես պետք է ավելի մեծ ձուկ բռնեմ»: Դրա համար էլ նա բաց թողեց ձկանը և որոշ ժամանակ սպասեց: Հետո նորից փոքր ձուկ բռնեց և նորից բաց թողեց՝ մտածելով, որ փոքր ձկներով չի կշտանա: Այսպես նա շատ փոքր ձկներ բռնեց և բոլորին էլ բաց թողեց: Արջը շատ էր հոգնել: Մինչև մայրամուտ նրան չհաջողվեց բռնել ոչ մի մեծ ձուկ: Վերջում նա մնաց շատ սոված և մտածեց. « Եթե ես այս բոլոր փոքրիկ ձկները ուտեի, կկշտանայի, բայց արդեն ուշ է»: Այդպես էլ նա մնաց սոված:

Առակի ասելիքը՝

Փոքր ձուկը ձեռքում ավելի արժե, քան մեծը ՝ ջրում:

Շունը ջրհորի մոտ

<<Մի՛ գնացեք ջրհորի մոտ, մի՛ խաղացեք այնտեղ>>,-  ասում էր մայրիկը իր երեխաներին:  Դրա համար էլ երեխաները չէին գնում ջրհորի մոտ: Բայց մի անգամփոքրիկ շունը վազեց ջրհորի մոտ:Նա ուզում էր ցատկելջրհորի մեջ՝ տեսնելու, թե ինչ կա այնտեղ: Նայեց ու տեսավ ջրհորի մեջ մի ուրիշ շուն: Նա շարժեց իր պոչը,  հետո բարձրացրեց թաթերը: Ջրհորի շունը  կրկնեց նույնը:  Շունը  շատ բարկացավ ջրհորի  շան վրա: Որոշեց  կռվել նրա հետ, ցատկեց ջրհորի մեջ,  բայց այնտեղ ոչ մի շուն չկար:  Շունը խեղդվեց սառը ջրի մեջ, և ոչ ոք նրան այլևս չտեսավ:

Առակի ասելիքը՝ միշտ լսիր մեծահասակներին:

Շունն ու Ավանակը

Շունն ու ավանակն ապրում էին մի հարուստ մարդու տանը: Շունը տան պահակն էր, իսկ ավանակը նրա բեռնակիրն էր:

Շոգ կեսօր էր: Շունը քնած էր պատշգամբի ծածկի տակ: Դրսում աղմուկ էր: Շունը բարձրացրեց գլուխը և նորից պառկեց քնելու: Ավանակը հարցրեց.

-Ինչո՞ւ չես հաչում. կարող է գողեր լինեն:

Շունը պատասխանեց.

-Քո գործով զբաղվիր:

Բայց ավանակը չլսեց: Նա ուզում էր իր տիրոջը փրկել հավանական գողերից: Նա սկսեց զռռալ:

Վարպետն, ով անուշ քնած էր, արթնացավ ավանակի ձայնի վրա, բարկացած վազեց դուրս` ձեռքին փայտ, և սկսեց ուժեղ ծեծել նրան:

Առակի ասելիքը.

Ավելի լավ է յուրաքանաչյուրն իր գործով զբաղվի:

Իմաստուն ծեր բուն

Կար -չկար մի բու, որն ապրում էր կաղնու վրա: Ամեն օր նա ականատես էր լինում լավ և վատ դեպքերի: Երեկ նա տեսավ մի տղայի, ով օգնում էր մի ծերունու` տանելու ծանր զամբյուղը: Այսօր նա տեսավ մի աղջկա, ով բղավում էր իր մայրիկի վրա: Ինչքան շատ էր նա տեսնում, այնքան քիչ էր նա խոսում:

Քանի որ քիչ էր խոսում, նա շատ էր լսում: Լսում էր մարդկանց, ովքեր պատմություններ էին պատմում: Նա լսեց մի կնոջ, ով պատմում էր, թե ինչպես մի փիղ ցատկել է ճաղավանդակի վրայով: Նա նաև լսել էր մի մարդու, ով պատմել էր, որ ինքն երբևէ սխալ չի գործել:

Ծեր բուն տեսել և լսել էր, թե ինչ է պատահում մարդկանց հետ: Մի քանիսը լավն էին, մի քանիսը` վատը: Բայց ծեր բուն օրեցօր ավելի իմաստուն էր դառնում:

Առակի ասելիքը՝

Դու պետք է հետազոտող լինես. քիչ խոսես, շատ լսես: Միայն այդ ժամանակ կարող ես իմաստուն դառնալ:

Հասարակ, բայց շատ համեղ թխվածք տապակած կաղամբով

Այսպիսի թխվածք կարելի է պատրաստել թարմ,  այնպես էլ թթու կաղամբով. այդ ամենը կախված է ձեր ցանկությունից և ճաշակից:

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

Խմորի համար`

Մածուն-200-250գրամ

Մարգարին կամ արևածաղկի ձեթ-100գրամ

3 բաժակ ալյուր

1 ձու խմորի համար, մի հատ էլ  թխվածքի երեսին քսելու համար

Սոդա-կես թեյի գդալ և աղ:

Միջուկի համար`

Կաղամբ-կես գլուխ

Սոխ 2 հատ

Գազար-1 հատիկ

Արևածաղկի ձեթ-50-100գրամ

Աղացած սև պղպեղ և ըստ ճաշակի` աղ

 Իսկ հիմա սկսում ենք պատրաստել.

Գազարը մեծ անցքեր ունեցող քերիչով քերել, մանր կտրատել սոխը: Ձողիկաձև կտրատել կաղամբը / ոչ այդքան մանր /: Թավայի մեջ լցնել ձեթը, տապակել սոխը, ավելացնել գազարը և խառնելով տապակել բանջարեղենը մի քանի րոպե: Ավելացնել կաղամբը, ավելացնել մի քիչ աղ, ամբողջը խառնել և շոգեխաշել մինչև կիսաեփ լինելը:

Քանի դեռ շոգեխաշվում է կաղամբը, պատրաստում ենք խմորը: Խորը թասի մեջ ջարդում ենք մեկ ձու+աղ: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը, կարագը և խառնում ենք:

Բլրաձև հավաքում ենք ալյուրը և ավելացնում ենք սոդայով խառնած մածունը, լա~վ խառնում ենք /խմորը փափուկ պիտի լինի/:

Մնում է գրտնակել խմորը 1-1,5սմ հաստությամբ,  վերևից դնել կաղամբային միջուկը և երեսին քսել խփած ձուն: Թխվածքը դնել ջեռոցը և եփել մինչև դեղին կեղևակալելը:

Բարի ախորժակ: