Рубрика: Նոր ռադիո, Uncategorized

Մայրենի օրերին ընդառաջ

Реклама
Рубрика: Uncategorized

Հայդիի պատմությունը

Հայդիի պատմությունը

Սիրելի Ալինա, <<Հայդի>> գիրքը ցանկանում եմ քեզ նվիրել, քանի որ դու սիրում ես կարդալ այսպիսի տխուր պատմություններ, իսկ սա մի տխուր պատմություն է՝ Հայդի անունով աղջկա մասին, որի ծնողները մահանում են, և նա մնում է պապիկի խնամակալության տակ: Պապիկը չի ցանկանում իրեն պահել և տալիս է Հայդիի մորաքրոջը:Մորաքույրը չի սիում Հայդիին և շատ վատ է վերաբերվում  նրան, գումար աշխատելու նպատակով՝  հանձնում է մի ընտանիք,որտեղ պահանջվում էր փոքրիկ աղջիկ,որպես տան աշխատող,օգնական: Հայդին ընկերանում է այդ տան աղջկա հետ և նրանք դառնում են   ընկերուհիներ: Այդ աղջիկը չի կարողանում քայլել և սայլակի վրա է անցկացնում իր կյանքը: Հետո Հայդիին մորաքույրը նորից հանձնում է պապիկին, նրանք պապիկի հետ շատ դժվարությամբ ընկերանում են, և Հայդին իրեն շատ երջանիկ է զգում: Իսկ ընկերուհին՝ գալով Հայդիի պապիկի տուն հյուր,տեսնելով այնտեղի գեղեցկությունն ու ազատ կյանքը, սարերն ու բնությունը, որի մասին այդքան պատմել էր Հայդին, շնորհիվ այդ ամենի և Հայդիի՝ նա սկսում է քայլել վերջապես:

Այնպես որ,շատ  կցանկանամ,որպեսզի  այս գեղեցիկ պատմությունը կարդաս:

 

images.jpg

Արթենի Ջանիկյան

Рубрика: Իմ գրադարանը, Uncategorized

Իմ շրջիկ գրադարանը

Նպատակը՝

Ընթերցնության խրախուսում

Որպես մշակութա-տեղեկատվական միջավայր / գրողների, ստեղծագործությունների հայտնագործում/

Որպես ուղեցույց՝ տեղեկատվության աշխարհում չմոլորվելու համար

Մայրենիի ինքնակրթությունը, նրա զարգացումը ապահովում է գիրքը. գիրքը՝ որպես մշակույթ, որպես բանալի մշակութային աշխարհ մտնելու համար, գիրքը՝ որպես տեղեկատվության  աղբյուր և վերջապես, գիրքը՝ որպես լիարժեք քաղաքացի դրսևորվելու միջոց:

Սովորողը ընտրում է գիրք, կարդում/ ժամկետը՝ 2 շաբաթ/, որից հետո՝

  • Համառոտ ներկայացրու այն / մի քանի նախադասությամբ գրավոր պատմիր/:
  • Գովազդիր գիրքը:
  • Ի՞նչ կպատմեիր գրքի հեղինակի մասին:
Рубрика: Իմ գրադարանը, Uncategorized

Խնկո Ապոր գրադարանում

Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում

untitled Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 18-ին, րրրրրԽնկո Ապոր գրադարանում, մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառի շրջանակում, տեղի ունեցավ Յուրի Սահակյանի թարգմանած «Պիեսներ տիկնիկային թատրոնի համար» գրքի շնորհանդեսը: Համագործակցելով  Էդիտ Պրինտ հրատարակչության հետ՝ Արևելյան դպրոցի մի խումբ հինգերորդցիներ հանդես եկան «Վերան և Անֆիսան» ներկայացումով: Ընթացքում ցուցադրվեցին պիեսների հիման վրա ստեղծված ֆիլմեր, տեսանյութեր, որոնք պատրաստել էին մեր համալիրի սովորողները:

Իրենց տպավորությունների  մասին են պատմում երեխաները՝

Մառա Մկրտչյան

Կարինե Գոմցյան

Շուշան Փաշինյան

Արթենի Ջանիկյան