Рубрика: Uncategorized

Մեր Եղիշե Չարենցը

Այսօրվա ռադիոհաղորդումը մեդիալրագրողները նվիրում են Եղիշե Չարենցի հիշատակին: Նրանք փորձում են բացատրել, թե ինչպես են հասկանում մեծ գրողի ամենահայտնի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

     
Реклама
Рубрика: Uncategorized

Օրը օրվա մեջ

Պատմում են երկարացված օրվա սովորողները:

Рубрика: Uncategorized

Մրցույթ- խաղ

Լեզվական խաղ-մրցույթ

  1. Բառքամոցի. պետք է տրված բառի տառերով կազմեք նոր բառեր: Որ թիմը ավելի շատ բառ կազմի, այն թիմն էլկհաղթի:

Միաբանություն

2. Խառը տառերով բառեր են տրված, գտեք բառերը: Որ թիմն առաջինը գտնի, նա կհաղթի: Հուշում՝ բոլոր բառերն ինչ-որ կերպ առնչվում են կրթահամալիրի տոնին:

ա,  հ,   ի, ր,  ս,  ա։
ն,  ու,  մ,  ա, կ։
բ,   ե,  ս, ս,  ա,   ց,  ի,  տ,  ա։
ու,  թ,  դ,  թ,  ի,  կ,  ր։

3. Խառը նախադասություններով տեքստ է, եթե ճիշտ վերականգնեք, կկարդաք Սեբաստացու մասին մի պատմություն:

 Ծնողները նորից մերժեցին: Մխիթար  Սեբաստացին վաղ տարիքից  երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները։  Մխիթարի  ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս դեպքից   հետո   մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Սեբաստացուն առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել:Լեռներում ապրեցին որպես ճգնավորներ:

4. Գրել հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երրորդ տառերի հերթականընթերցումով լինի Սեբաստացի:

5.  Ուղղեք սխալները:

Հանձինս Սեբաստացու` մենք ունենք մեծ հայագետ:
Մանուկ ժամանակ Սեբաստացին ընկերոջ հետ փախնում է լեռները:
Բազմիցս անգամ նա իր աշխատություններում անդրադարձել է աշխարհաբարի քերականությանը: Ազգը հպարտանում ենՍեբաստացիով:

Կազմեց Մարինե Ամիրջանյանը

Рубрика: Uncategorized

Դիտարկում

Արևելյան դպրոցի մեդիալրագրողները ուսումնասիրել են, լսել են իրենց դպրոցում գործող մինի ռադիոները. այժմ նրանք ներկայացնում են իրենց դիտարկումները:

 

Рубрика: Uncategorized

Նախագիծ. դեկտեմբեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Իմ շրջիկ գրադարանը

Նպատակը՝

Ընթերցնության խրախուսում

Որպես մշակութա-տեղեկատվական միջավայր / գրողների, ստեղծագործությունների հայտնագործում/

Որպես ուղեցույց՝ տեղեկատվության աշխարհում չմոլորվելու համար

Մայրենիի ինքնակրթությունը, նրա զարգացումը ապահովում է գիրքը. գիրքը՝ որպես մշակույթ, որպես բանալի մշակութային աշխարհ մտնելու համար, գիրքը՝ որպես տեղեկատվության  աղբյուր և վերջապես, գիրքը՝ որպես լիարժեք քաղաքացի դրսևորվելու միջոց:

Սովորողը ընտրում է գիրք(առակ, հեքիաթ, փոքր պատմություն) , կարդում, որից հետո՝

  • Ո՞վ է գրքի հեղինակը գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքից դուրս գրեք մեկ էջի սահմանում ձեզ դուր եկած հատվածը, որպեսզի դասարանում ընկերների համար ընթերցեք:
  • Ի՞նչ սովորեցիք այս գրքից:
  • Գիրքը ձեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնեք այս գիրքը, որ ձեր ընկերներն էլ ցանկանան այն կարդալ: Գովազդիր գիրքը:

Ամանորի նախագիծ

Նախագծի նպատակը՝
  • ուսումնասիրել Ամանորը, տոնի հետ կապված ավանդույթները
  • ստեղծագործական-վերլուծական կարողությունների պահպանում, զարգացում
  • հետաքրքիր, գեղեցիկ համեմատությունների, փոխաբերությունների միջոցով հարստացնել սովորողների բառապաշարը
  • Ամանորյա իրադարձությունների լուսաբանում
Ընթերցանություն-քննարկում
Պաուլո Կոելյո
Սուրբ Ծննդյան պատմություն
Սուրբ Ծննդյան հեքիաթ
Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին
Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
Վիլյամ Սարոյան
Անդերսեն. Եղևնին
Վ. Սարոյան . Բան ունեմ ասելու
Օ Հենրի ,,Մոգերի ընծաները,,
«Լուցկիներով աղջիկը»-Հանս Քրիստիան Անդերսեն
Ռադիոթատրոն
Բանավեճի կազմակերպում՝ Անհրաժե՞շտ է պահպանել Ամանորը տոնելու հայկական սովորույթները, ձև:
Նախագծի արդյունքում կստեղծվեն ռադիոնյութեր, տեսանյութեր, բլոգային վերլուծություններ, որոնք կհրապարակվեն ենթակայքում և սովորողների բլոգներում: