Рубрика: Uncategorized

Մեկնարկեց հունիսյան ուսումնական ճամբարը:

Օր առաջին՝ 29.05.2018

  • Սկսեցինք խաղով՝ 21

Հաշվեցինք, գումարեցինք, հանեցինք, խորամանկեցինք, փորձեցինք հեռու մնալ 21-ից, իսկ եթե հանդիպեցինք՝ դիմեցինք ռիսկի կամ ազնվության: Փոքրերը չդժվարացան. ուրախ էր ու հավես:

  • Գուշակիր շրթունքների շարժումով ասված բառերը,

Փորձեցինք միավանկ, ապա բազմավանկ բառերը գուշակել. լավ էր ստացվում: Լավ էին արտաբերում բառերը, հնչյունները հստակ էին ասում: Ավելի ու ավելի հետաքրքիր բառեր էին ընտրում երեխաները:

  • Նայիր, մի թարթիր

Մեկ սովորող ակնդետ նայում է երեխաներին. ով կթարթի աչքեչը, նա էլ կպարտվի:

  • Ուրիշի ձեռքերով

Երկու երեխա փորձում են ձեռքերի շարժումներով ցույց տալ պահված մասնագիտությունը:

  • Հիշիր

Առաջինը ասում է մի բառ, երկրորդը կրկնում է այդ բառը՝ ավելացրած ևս մեկ բառ, երրորդը կրկնում է այդ երկու բառերը՝ ավելացրած իր բառը… և այսպես շարունակ:

  • Գտիր տեղափոխությունը

Խաղն առաջարկեց Պողոսը:Ուշադիր նայելով, ով որ տեղում է նստած՝ խաղացողը դուրս է գնում: Նստածները փոխում են իրենց տեղերը; Խաղացողը ներո է մտնում և պիրի գտնի փոփոխությունը:

  • Կազմիր նոր բառեր տրված բառի տառերով՝ օրենսգիրք

Օր 2-րդ

  1. Արվեստ, թե արհեստ/ ճամփորդությունից առաջ զրուցեցինք՝ խնդիրների և նպատակի մասին
  • Գտանք բնորոշումները, տարբերակեցինք իրարից
  • 2.Հանելուկներ, նոր բառերի ստեղծում, ուղղագրական բառերի շուրջ առաջադրանքների կազմում և կատարում

3. Խաղեր, բացօթյա վարժանքներ

Реклама
Рубрика: Uncategorized

Ամառային ճամբար 2018

Տևողությունը՝ Մայիս 29- Հունիս 8

20180404_153124

Մասնակիցները՝ երկարացված օրվա 5-րդ ջոկատ

Ճամբարային միասնական տոնախմբություններ
Հունիսի 1՝ «Անտիվիրուս Կոմիտաս»
Հունիսի 5՝ Երկրի օր

Ուղղությունները՝

  • քաղաքային թափառումներ, Ճամփորդություններ ՝
  • Նկարչական պլեներ Թումանյանի այգում
  • Ագարակի բրոնզեդարյան հնատեղի
  • ընթերցումներ, ռիթմիկ ընթերցանություն՝
  • Թումանյանի Անուշ պոեմը /համագործակցում 6-րդցիների հետ/
  • Այցելություն կրթահամալիրի դպրոցներ
  • Մասնագիտական խաղ-մրցույթներ
  • Մարզական պարապմունքներ՝ լող, հեծանիվ և այլն
  • Միջավայրի խնամք, տարածքի մաքրում
  • Օրվա ամփոփում՝ քննարկում, լուսաբանում
  • Աուդիոգրքերի ստեղծում
  • Եռալեզու առակների թարգմանություններ

Արդյունքում՝
Կատարված աշխատանքների հաշվետվություններ (սովորողի բլոգում տեղադրված), որն իր մեջ կարող է ներառել.

  • Տեսանյութեր, ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Թարգմանություններ
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Գրական ընթերցումներ
  • Կարծիք նախագծերի մասին
  • Լուսաբանում
  • և այլն

 

Рубрика: Uncategorized

Աշխատանքային նախագծեր

21.05.2018թ. -25.05.2018թ.

456456

  • «Ծերունին և ծովը» աուդիոգրքի ստեղծում (շարունակական աշխատանք)
  • Լուսաբանման աշխատանքներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Պարտիզապուրակային աշխատանքներ
  • Բացօթյա խաղեր