Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Ուխտագնացություն Պարսկահայք

Սուբ Անդրէորդու եկեղեցու կամ Հովվի մատուռ /13-րդ դար/

Ատրպատականի հայոց Թեմի այս եկեղեցին ծանոթ է նաև Հովվի մատուռ անունով, որովհետև շրջակա եկեղեցապատական հողատարածքները ընդհանրապես արոտավայրեր էին, որտեղ բազմաթիվ հովիվներ իրենց հոտերն էին արածեցնում: Մի այլ ավանդության համաձայն երկու եղբայր հովիվներ են եղել, որոնցից մեկն

այս մատուռն է կառուցում, իսկ մյուսը՝ Արաքս գետի դիմացի ափին՝ ճիշտ նույն ձևի նույն տարում:Թեպետ մյուս ափի Հովվի մատուռը կործանվել է վերջին տարիներին, սակայն այս գեղեցիկ եկեղեցին Յունեսկոյի համաշխարհային արժեք ներկայացնող կոթողների ցուցակում է արձանագրվել 2008 թվին:Իրանի Իսլամական Հանրապետության հովանավորությամբ եկեղեցին վերանորոգվել է 2015 թվին և նույն տարվա ապրիլին վերօծվել է՝ ձոնվելով հայ նահատակների հիշատակին:

Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք

Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, Ատրպատականի Հայոց Թեմի հոգևոր իշխանության ներքո, գտնվում է Ջուլֆայից 16կմ դեպի արևմուտք` ծովի մակերևույթից 890մ բարձրության վրա,  Դարաշամբ շրջանում, որտեղ և գտնվում էր հայկական Դարաշամբ գյուղը: Եկեղեցու անունը կնքվել է ի հիշատակ քրիստոնեության առաջին նահատակի` Սբ. Ստեփանոս Նախավկայի, ով քարկոծվելով սպանվեց…: Գոյություն ունեն մի քանի վարկած վանքի հիմնադրման մասին:

Это слайд-шоу требует JavaScript.

Սբ. Թադեի վանք

Это слайд-шоу требует JavaScript.

Մնաս բարով, Արաքս

Կապույտ մզկիթը

Это слайд-шоу требует JavaScript.

Քենդովան բնակայրը

Ուրմիա լիճը. տխուր էր, շատ էր տխուր:

Ուրմիա քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցին

Թավրիզի զբոսայգիներից մեկը

%d1%84%d0%be%d1%82%d0%be0135

Փայաջուկ գյուղը

Ետդարձի ճանապարհին ձմեռ էր:

Реклама
Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Թրասարի հաղթահարում

sam_2084Մենք բարձունք հաղթահարեցինք և այն նվիրեցինք մեր Անկախության տոնին:

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, հաղթահարեցինք Թրասարը: Այն գտնվում է Ներքին Քաղսիում: Դուք գիտե՞ք, որ կա և՛ Ներքին Քաղսի, և՛ Վերին Քաղսի: Անցնելով գնացքի ռելսերը, Հրազդան գետի վրայի կամուրջը` հասանք գյուղի գերեզմանոցը: Ճանապարհը տանում էր դեպի Լոլոզիկ, այսինքն` Թրասար, բայց մենք ընտրեցինք ուրիշ ճանապարհ, որը թեև դժվար էր բարձրանալը, բայց սիրուն էր: Եղանակը մեզ չէր դավաճանում. զով էր, արև ու խոտերը օրորող քամի: Վերելքը տևեց 40 րոպե, իսկ վայրէջքը` 30: Թվերը ստույգ են, քանի որ ժամ էինք պահել: Իսկ ինչու էինք պահել, ասեմ` մեր վարորդ Արմենը չէր հավատում, որ կհաղթահարենք մեր դիմացի շատ բարձր թվացող լեռը:

Դու էիր ու երկինքը, ամպերն ու սարերի  որոշ տեղերում ծվարած անտառները: Տարիներ առաջ չորս կողմը անտառներ էին` խիտ, կանաչ ու փայլուն կանաչ: Իսկ այսօր… մացառներ, որոնք քաշքշում էին երեխաների հագուստները: Տխուր էր, բայց այդ տխրության մեջ հաճելի ջերմություն կար: Սիրուն էինք բարձրանում` հանգիստ, խաղաղ, դադարներով, իրար օգնելով: Ապրե՛ն երեխաները:

Իջանք, հանդիպեցինք ձիապան Գարեգինին: Դեռ հեռվից հիանում էինք ձիով և իր մտրուկով: Երկար զրուցեցինք: Հիշողություններս թույլ չէին տալիս դադարեցնել զրույցը, որր հոսում էր դեպի մանկությունս ու ուսանողության տարիները:

Գնացինք գյուղի եկեղեցի: Նոր եկեղեցի էր: Բակում պայծառ արև էր, խաղացինք ու խաղացինք:

Ժամը 5.05 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էինք:

  1. Քաղսի գյուղը` իր կենցաղով, տնտեսությամբ, Լոլոզիկ սարով
  2. Գյուղի դպրոցը—Վահան Տեր-Պետրոսյան 5
  3. Իմ այսօրվա մասին--Յանա Խաչատրյան 4
  4. Ճանապարհ դեպի Թրասարի բարձունք—Ժորա Մանուկյան 4
  5. Լոլոզիկ սար—Արփինե Խաչատրյան 4
  6. Թրասար—Արտաշես Նախշիկյան 5
Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նախագծեր, Uncategorized

Բարձունքի նվաճում. Թրասար

Նախագծի իրականացման ժամանակը՝ 21. 09.2016

Նախագծի մասնակիցներ՝  4-5րդցիներ և այլ ցանկացողներ
Հաղթահարվող բարձունքը՝  Թրասար կամ Լոլոզիկ /Կոտայքի մարզ, գյուղ Քաղսի/
Ճամփորդության երթուղին՝  Երևան-Քաղսի-Թրասար-Սուրբ Աստվածածին եկեղեցի-Երևան
 
Նպատակը՝ 
  • Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, գյուղը, սարը, եկեղեցին, նոր տեղեկություններ ձեռք բերել /համացանցում տեղեկություններ չկան/
  • Հայրենասիրության գործնական դրսևորում. տոնը՝ բարձունքում
  • Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
  • Բանահավաքչական աշխատանքի իրականացում
Նախագծի ընթացքը
  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
  • Նախնական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
  • Նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում, կայքում:
  • Բարձունքի նվաճում:
  • Բարձունքի նվաճումից հետո արդյունքների մշակում և հրապարակում:
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
  1. Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
  2. Թրասարը նվաճած մարդկանց փնտրտուք, նախնական տեղեկությունների գրանցում նրանցից:
  3. Քաղսի գյուղի անվան առաջացումը, գյուղի տարածքով հոսող գետը, եկեղեցին.  նախնական պարզ հոդվածի ստեղծում
  4. Բանահավաքչկան աշխատանքի նախապատրաստական ընթացք
Ակնկալվող արդյունքը
  • Նոր տեսանյութերի, լուսաբանող այլ նյութերի ստեղծում:
  • Տեղեկությունների հայթայթում, հրապարակում:
  • Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի ներկայացում բլոգներում:
Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ
  • արևային գլխարկ, ակնոց
  • սնունդ , ջուր
  • տաք վերնահագուստ
  • ֆոտոխցիկ
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ: Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:
Աղբյուրը՝ Տաթև Աբրահամյանի բլոգ
Ցուցակ`
  1. Ժորա Մանուկյան  4
  2. Լևոն Մանուկյան    4
  3. Յանա Խաչատրյան   4
  4. Ռուբեն Թադևոսյան   4
  5. Նատալի Նահապետյան   4
  6. Ալեն Թորոսյան   4
  7. Սամվել Թադևոսյան    5
  8. Գագիկ Ոսկանյան   5
  9. Արտաշես Նախշիկյան   5
  10. Վահան Տեր-Պետրոսյան   5
  11. Արփի Խաչատրյան  4
Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Ուսումնական նյութեր, Uncategorized

Երևան-Արագած-Գեղարոտի ջրվեժ

SAM_1964SAM_1941

Սեպտեմբերի 4-ին` ուղիղ ժամը 9.00-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և շարժվեցինք դեպի Արագած: Ճանապարհին կանգ առանք Տառերի մոտ, հանգստացանք, վայելեցինք աշնանային արևը, մաքուր օդը…

Ապա` դեպի Արագած: Գյուղում հյուրընկալությունը ջերմ էր ու սիրալիր:

Բեռնատար ավտոմեքենան մեզ էր սպասում: Մինչ թափք բարձրանալը` հիշեցինք, որ սոված ենք: Տանտերը տրամադրեց մեզ իր այգին` կանաչ, լայնարձակ` արևը մեջը, կողքից էլ առուն էր քչքչում: Թռանք, ջուրը չընկանք, միայն Ռուբենի մայրիկի բոթասները թրջվեցին, իսկ Ռուբենի աջ ոտքի բոթասի ետևից երկար վազեցինք ու բռնեցինք: Խաղացինք, հանգստացանք ու դը~խկ, դը~խկ, դը~խկ, ճանապարհվեցինք 11կմ:

Ամբողջ ճանապարհին ծիծաղում էինք, գլորվում, կատակում: Հասանք: Մեզ սպասում  էր 3կմ ուղին` դեպի ջրվեժ: Տխուր էր Գեղարոտի վիճակը, այդ ուժեղ գետը դեղնել էր, ջուրն էլ` աղտոտված: Մեզ ուղեկցող Արմենը, ով նաև մեր վարորդն էր, պատմեց գետի աղտոտության մասին, իրենց գյուղացիների անհանգստության մասին, անպատասխան բողոքների կամ խոստում տված, բայց խոստումը չկատարած հեռուստաընկերությունների մասին: Իսկական սեպտեմբերյան աշուն էր մարմինը շոյող, հոգին ջերմացնող: Հաղթահարելով ճահիճը, ճահճի չորացումից մնացած խորը փոսերը / ի դեպ իմ ոտքը մտավ փոսը. ապրեն տղաներս, հա քաշեցին, քաշքշեցին, ոտքս առանց բոթաս դուրս հանեցին/, չորս կողմերը սփռված առուները… հասանք ջրվեժ:

SAM_1964SAM_1965SAM_1968SAM_1967

Դեռ հեռվից լսվում էր այդ հսկայի ձայնը: Ամեն ինչ բարեհաջող էր ուրախ, ասել-խոսելով, իրար օգնելով, միայն Շուշոն էր նվնվում: Աղջիկ է, չէ: Վերադարձին մտանք մատուռ իրենց գյուղի Սուրբն էր: Լեռներից փչում էր սառը քամի` մաքո~ւր, առողջ. շատ էր հաճելի:

Երևան հասանք` գոհ ու լի տպավորություններով: Շնորհակալ ենք օրվա համար:

 

Արդյունքում` /շարունակելի/

  1. Ճամփորդություն դեպի ջրվեժ—Սաթենիկ Սահակյան-5-1
  2. Ճամփորդություն դեպի ջրվեժ—Ալինա Արզումանյան-5-1
  3. Տպավորություններ — Գոռ Մուրադյան  5-1
  4. Դեպի Գեղարոտի ջրվեժ—Շուշան Փաշինյան 5-1
  5. Ճամփորդություն—Գագիկ Մարտիրոսյան 5-1
  6. Սամվել Թադևոսյան
  7. Ճամփորդություն—Զավեն Խանբաբյան 6-1
  8. Դեպի ջրվեժ--Անահիտ Հովսեփյան 5-2
  9. Գեղարոտի ջրվեժ—Ռուբեն Թադևոսյան 4
  10. Գեղարոտի ջրվեժ—Զավեն Ղազարյան 4
  11. Իմ ճամփորդությունը—Վռամ Բաբայան 5-2

 

 

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ, Uncategorized

Ճամփորդություն

Ճամփորդության վայրը` Երևան-Արագած-Գեղարոտի ջրվեժ
Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա: Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:
Մասնակիցները ` Նոր դպրոցի սովորողներ
Ճամփորդության նպատակը` «Հայաստանի ջրվեժները» Բարձունքների նվաճում
Ճամփորդության օրը, ժամկետը 04.09, 9:00-20:00
Ճամփորդության համառոտ նկարագրություն
Ծրագիր
9:00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10 30-11:00- Արագած գյուղ
11:00-12:00- հանգիստ
12:00- 14:00- ճանապարհ բեռնատարով
14:00-16:00- քայլարշավ դեպի Գեղարոտի բարձունք և ջրվեժ
16:00-19:00- հանգիստ, լող, խաղեր
19:00: 20:00-վերադարձ
Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝
* Ճամփորդելու, քայլելու հիասքանչ տրամադրություն
* արշավի համար ուսապարկ
* Օրապահիկ /1 օրվա սնունդ/և ջուր
*լողազգեստ, սրբիչ
* հարմար  կոշիկներ /կարելի է նաև լրացուցիչ կոշիկներ. թրջելու դեպքում փոխելու համար/
*արևապաշտպան գլխարկ
Ցուցակ`
  1. Գոռ Մուրադյան 5
  2. Ալինա Արզումանյան 5
  3. Գարիկ Ստեփանյան 5
  4. գագիկ Մարտիրոսյան 5
  5. Սաթենիկ Սահակյան 5
  6. Շուշան Փաշինյան 5
  7. Սամվել Թադևոսյան 5
  8. Անահիտ Հովսեփյան 5
  9.  Տիգրան Բրուտյան 5
  10. Գագիկ Ոսկանյան 5
  11. Վռամ Բաբայան 5
  12. Ջանո Պողոսյան 5
  13. Նատալի նահապետյան 4
  14. Ալեն Թորոսյան 4
  15. Անժելա դարբինյան 4
  16. Բագրատ Խանբաբյան 4
  17. Զավեն Խանբաբյան 6
  18. Զավեն ղզարյան 4
  19. Ռուբեն Թադևոսյան 4
  20. Նարեկ Ավետիսյան 4
  21. Հայկ Ստեփանյան 4
  22. Արփինե Խաչատրյան 4
  23. Վահե  4
  24. Արայիկ Բաղդասարյան  4
  25. Վաչե Թաթոյան 5