Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

Ուսումնական արձակուրդ

Դեկտեմբերի 26 — հունվարի 9

sam_2400

Սիրելի հինգերորդցի,

Անցավ 2016 թիվը` լավ, թե վատ, դու գիտես: Եկ պատմենք մեր կատարած լավ գործերի մասին, մեր իրականացված կամ էլ չիրականացված երազանքների մասին, խոսենք այն գործերի մասին, որոնք մնացին կիսատ: Փորձիր հիշել հետաքրքիր դեպքեր, լավ մարդկանց, ովքեր քո անցնելիք տարին ուրախ դարձրին:Պատմիր հանգիստ, խաղաղ: Չմոռանաս գրել` ինչ ես ցանկանում ինքդ քեզ եկող 2017 թվին: Վերնագիրը թող լինի` Տարեմուտի խոստովանություն:

  • Ձմեռ պապիկի անունից պատմիր իր մասին: Պատմիր որտեղ է ապրում, ինչպիսին է տունը` նկարագրիր այն, գործերի մասին, երբ է տխրում կամ ուրախանում, ինչ է սիրում ուտել…
  • Ամանորյա ֆոտոպատում —Նկարները բաժանիր ըստ թեմաների, վերնագրիր և մի փոքրիկ պատմիր` որտեղ ես նկարել, երբ, ինչպես…
  • Ստեղծիր արձակուրդային-տոնական հաղորդումներ` հարցազրույցներ, բարեմաղթանքներ և կենացներ /ձայնագրիր/:
  • Կանաչ եղևնին—կարդալ, կատարել առաջադրանքները:
Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

Ուսումնական հունվար

dsc06357Ուսումնական հունվար

Հունվարի աշխատաժամանակը՝

Աշխատանք ջոկատով.

Ջոկատի անդամներ՝ 5-րդ դասարանցիներ

  • Նոր ռադիոն որպես ուսումնական տարածք

Ջոկատի անդամները իրենց  ցանկությամբ բաժանվում են 5-6 հոգանոց խմբերի, ընտրում են որևէ ստեղծագործություն և այն դարձնում ռադիոբեմականացում.

Ամանորյա ընթերցանության նյութեր

  • Թարգմանչական աշխատանք

Համագործակցում ենք ռուսերենի և անգլերենի խմբերի հետ, շարունակում ենք եռալեզու թարգմանական աշխատանքները:

  • Գրականություն

Ուսումնական նյութեր բաժնում սովորողների կողմից ընտրվում և տեղադրվում են ստեղծագործությունները, որոնք պետք է անցնենք հաջորդ կիսամյակի ընթացքում: Օգտվում ենք Ուսումնական օրացույցից: Սովորողներն ընտրում են ստեղծագործությունը, քննարկում ենք նյութի համապասխան լինելը հինգերորդ դասարանում անցնելու համար, ընտրված և քննությունն անցած նյութերը տեղադրվում են բաժնում:

  • Ֆիլմեր բաժնում սովորողները ընտրում են այն ֆիլմերը և մուլտֆիլմերը, որոնք ցանկանում են նայել և քննարկել՝ հիմնավորելով իրենց ընտրությունը:
  • Ճամփորդություն դեպի Կաթնաղբյուր /եթե եղանակը բարենպաստ լինի/

 

Նախօրոք ծանոթանում ենք ծրագրին, ճամփորդների ցանկությամբ փոփոխություններ կատարում, քարտեզագրում, համացանցի միջոցով տեղեկություններ հավաքում գյուղի, գրողի մասին: