Рубрика: Ծրագրեր, Uncategorized

Ծրագիր /4-5 դասարան/

1. Ուսումնական միջավայրի պահանջները՝

  • Ուսումնական սրահ, հիմնական համակարգիչ՝  միացված էլեկտրոնային գրատախտակին կամ պրոյեկտորին, անլար ինտերնետ,  ձայնային ուժեղարար, ուսուցչի և սովորողների անհատական նոթբուք-նեթբուքեր կամ պլանշետ, ուսումնական նյութեր, անհատական սեղան-աթոռ
  • Համացանցում ուսուցման միջավայրը՝

nor.mskh.am,  mskh.am կայք. mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ուսուցչի, սովորողների բլոգներ

  • Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`

Նոթբուք- նեթբուք կամ պլանշետ, անձնական բլոգ, էլեկտրոնային թղթապանակ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող) ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների  հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):

Ուսումնական նյութեր`

  • դասագրքերի թվային տարբերակներ, մեդիափաթեթներ, էլեկտրոնային բառարաններ, ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ

Ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`

  • անհատական նոթբուք-նեթբուք կամ պլանշետ՝ ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, մեդիափաթեթներ, ուսումնական այլ ռեսուրսներ:

Ուսումնական միջավայր են նաև՝  ընթերցասրահը, մեդիադահլիճը, Մարմարյա սրահը:

2. Բովանդակային միջուկ

Հանրակրթության պետական չափորոշիչ ընդհանուր դրույթներ

Մայրենի լեզուն հիմնական դպրոցում / 4-5 դասարաններում/

  • Ձևավորվող (զարգացող) կարողություններ, հմտություններ, գիտելիք
  • Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի և կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության արդյունքում սովորողը ձեռք է բերում՝

գրավոր և բանավոր խոսքի ազատ արտահայտման կարողություն

գործնական մեդիահմտություններ

գրական-երաժշտական ճաշակ

մեդիա (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք) հմտություններ

  • Սովորողը պետք է ունենա էլեկտրոնային հասցե և ազատորեն օգտվի, պետք է ունենա բլոգ և տիրապետի բլոգավարման հմտություններին, ունենա էլեկտրոնային օրագիր, որտեղ կտեղադրի ուսումնական ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, տիրապետի Microsoft Word, Microsoft Power Point, Microsoft Excel, Paint, մոնտաժային որևէ ծրագրի:

Կարևոր մեդիակարողություններ և հմտություններ են զարգանում համացանցային ամենատարբեր տարածքներում, ուր սովորողը կարդում է, դիտում է, քննարկում է ուսումնական ֆիլմեր, առցանց մոնտաժում է ռադիոնյութեր:

3. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը

Ուսումնական պարապմունքների` դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մայրենի լեզվի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում, իսկ կիրառումը՝  նախագծերում, որոնք կազմակերպվում են հիմնականում տանը և առցանց: Սովորողները ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները: Իսկ որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է  դասավանդողի կողմից, ով առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Վերջնական արդյունքները հրապարակվում են կայքում, ենթակայքում, սովորողների բլոգներում:

Ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերի (էլեկտրոնային և տպագիր գրականություն, ֆիլմեր, այլ) մեդիափաթեթի ստեղծման և դրանց օգտագործման մեթոդական նկարագրություն

Դասավանդողը սովորողների հետ միասին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝  դրանք հրապարակելով  բլոգում, որպեսզի հասանելի լինի սովորողներին: Հարկ եղած դեպքում, սովորողների անմիջական առաջարկներով ու օգնությամբ, ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերը լրամշակվում են:

Իրականացվող ընդհանուր և սովորողի ընտրությամբ ուսումնական նախագծերը, այդ թվում`  կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր

նախագծի մշակման-իրականացման կազմակերպման մեթոդական նկարագրությունը

Նախագծի  ղեկավարը  կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը,  տալիս է  համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկատվություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով:

Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ընթերվող ուսումնական գրականություն). սովորողի ինքնակրթության (մասնագիտական ընթերցանության) կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, մեդիագրադարանից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Սովորողները կամ սովորողների խմբերը համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում, գտնում են անհրաժեշտ ինֆորմացիան, համադրում են փաստերը, հիմնավորում և ներկայացնում են այն:

Ուսումնական ճամփորդությունները. ծրագրով նախատեսված ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ուսումնական ճամփորդություններից առաջ սովորողները տարբեր տեղեկատվական տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից նախօրոք փնտրում, գտնում են տեղեկություններ այս կամ այն տեղանքի, վայրի, մշակութային օջախի մասին, կարդում և ծանոթանում են, ճամփորդության ընթացքում լուսանկարներ և տեսանյութեր են անում, տեղում հավաքում հավելյալ տեղեկություններ և որպես հաշվոտվություն-ամփոփում ներկայացնում են տեսանյութի տեսքով:

Ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման ընթացքում սովորողը հանդիսատես է կամ հանդիսավար: Նրա մոտ առաջին հերթին ձևավորվում է լսելու և ներկայանալու մշակույթ: Սովորողը դիտում և քննարկում է երաժշտական, գեղարվեստական, թատերական ներկայացումներ, ֆիլմեր, ցուցահանդեսից ստացած տպավորություններ, զարգացնում գեղագիտական ճաշակ:

4. Դասավանդողի և սովորողի ուսումնական բլոգների (բլոգի համապատասխան բաժնի) վարմանը ներկայացվող պահանջներ

Տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի

Նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով

Տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական կամ ինտերնետային այլևայլ սիմվոլներից

Զգացվում է համացանցային մշակույթի առկայությունը. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:

5. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում

Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողություն

Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև՝ օտարալեզու կայքերի գործածում

Հետազոտական աշխատանք կատարելու առնվազն փորձ

  1. Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգ
  2. Թվային դասագրքեր՝

Հայոց լեզու 5-րդ դասարան

Ընթերցարան 5-6

Նաև՝ 

Ստ. Մալխասեանց, Հայերեն բացատրական բառարան

Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան

Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան

Реклама