Рубрика: Նոր ռադիո, Լրագրություն, Uncategorized

Սեպտեմբերի 1

Реклама
Рубрика: Լրագրություն, Uncategorized

Օրիգինալ լրագրություն. ինչպես պատրաստել ինքնատիպ նյութեր

Ինքնատիպությունը ժամանակ, մեծ ջանք և մշտական պրակտիկա է պահանջում: 
Լրագրողի համար ամենակարևորը հետաքրքրասիրությունն է: Եթե բավականաչափ հետաքրքրասեր չեք, լավ լրագրող չեք դառնա:

 Կարելի է հայտնել փողոցի աղբի, կանգառների, խցանումների, նոր մեքենաների քանակի, մարդկանց, որոնք ծխում են սրճարաններում, որովհետև նրանց արգելել են ծխել աշխատանքի վայրում, նոր խանութների բացման/փակման, անօթևանների, շինարարարությունների և շատ ու շատ այլ բաների մասին»: Եվ իսկապես, քանի՞ անգամ ենք անցել ինչ-որ շինարարության կողքով և չենք մտածել, թե ինչ են այնտեղ կառուցում:

Մեկ այլ լրագրող գտնում է, որ պետք է այնքան հետաքրքրասեր լինել, որ «սպիտակ պատ տեսնելով՝ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այն սպիտակ»:

Ինչպե՞ս զարգացնել հետաքրքրասիրությունը: Միայն գործնական աշխատանքներով: Եթե զրուցում եք Ձեր ընկերոջ հետ, թերթ կամ ամսագիր եք կարդում կամ պարզապես փողոցում ինչ-որ բան եք տեսել, միշտ հարցրեք «ինչո՞ւ»: Փորձեք ինքներդ Ձեզ տալ բոլոր հնարավոր հարցերը, որոնք առաջանում են, երբ որևէ բան եք տեսել, լսել կամ կարդացել: Կարելի է մարզվել թերթերի կարճ նորությունների բաժնի վրա: Գտեք ամենասակավաբառ հոդվածը, ուշադիր կարդացեք այն և տվեք այն հարցերը, որոնց պատասխանները հոդվածում չկան:

Սովորեք անմիջապես արձագանքել ստացված տեղեկատվությանը: Ո՞րն է Ձեր առաջին արձագանքը: Ինչի՞ մասին մտածեցիք սկզբից: Արդյո՞ք նույն կերպ կմտածեն ուրիշները: Մարզվեք անընդմեջ և ամենուր: Շատ հնարավոր է, որ դուք նկատեք մի կարևոր տարր, որն ուրիշները չեն նկատել:

Ահա, թե ինչ է մտածում այս առիթով BBC2 հեռուստաալիքի Newsnight ծրագրի հաղորդավար Մայքլ Քրիկը. «Ամեն օր, երբ խմբագրում եք Ձեր նյութը, հարցրեք ինքներդ Ձեզ՝ կարո՞ղ եմ արդյոք ինչ-որ բան ավելացնել, որ այն դառնա ավելի ինքնատիպ»:

Լրագրողի մտածելակերպ ձեռք բերելու համար պարտադիր չէ հատուկ հմտություններ ունենալ: Պարզապես հետաքրքրվեք ամեն ինչով: Եղե՛ք հետաքրքրասեր:

Աղբյուր` BBC College of Journalism

Թարգմանությունը` JNews.am