Рубрика: Երկարացված օր, Uncategorized

Երկարացված օրվա ծրագիր

  • Կրթական շքերթ (4.09)SAM_2496

Լուսաբանում` ռադիո, ռեպորտաժ

  • Եկեք` ծանոթանանք (5.09)

Նորեկների մուտք` Ես

Խաղ+ ռադիո

Բլից հարցեր` ով եմ, սիրած բառը, սիրում եմ, չեմ սիրում, իմ տունը, մայրիկս, հայրիկս, կարոտում եմ… Ռադիոնյութի պատրաստում

  • Ուսումնական ամառ

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ամառը (շարադրանք, ռադիո, տեսանյութ):

  • Անհատական պլանի կազմում

Յուրաքանչյուր սովորող կազմում, լրացնում, ավարտին է հասցնում իր անհատական պլանը:

Սա օգնում է երեխային ինքնուրույն որոշումներ կայացնելու, ինքն իր հետ հաշվի նստելու կարողությունների զարգացմանը:

  • Լրացուցիչ կրթություն

Ծանոթացնել (հիշեցնել) սովորողին կրթահամալիրում գործող խմբակներին:

 

Երկարացված օրվա նախագծեր՝

  • Ուսումնական ռադիո

Ժամկետը-2017-2018ուստարի

Նպատակը— զարգացնել սովորողի բանավոր խսոքը, խթանել նրա հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ՝ օգնել տեսնելու և գնահատելու իրեն շրջապատող մարդկանց և իրերը,  զարգացնել ստեղծագործական միտքը, անկաշկանդ և վստահ խոսելու ունակությունները:

Գործունությունը

Սովորողների հետ նախապես ընտրում ենք որևէ թեմա, դրան սովորողները պատրաստվում են՝ մյուս օրը ձայնագրվելու համար: Յուրաքանչյուր հաղորդմանը մասնակցում են 4 սովորող: Հաղորդավարների կազմը շարունակ փոխվում է՝ բոլոր սովորողներին հնարավորություն տալով մասնակցել նախագծին: Նախագիծը ենթադրում է գրագետ, ճիշտ ձևակերպված մտածված խոսք և ուղղված է սովորողների գիտելիքների հարստացմանը, բանավոր խոսքի զարգացմանը:

Հաղորդման թեմաներն ընտրվում են կրթահամալիրի օրացույցին համապատասխան, լուսաբանում ենք նաև սովորողների կատարած աշխատանքները (պարտիզպանի, իրենց նախասիրությունների, օրվա հետաքրքիր դեպքերի և այլն ):

Ըստ անհրաժեշտության կարող են ստեղծվել նաև տեսանյութեր, որոնք կներկայացվեն

Ռադիոհաղորդումները հրապարակվում են բլոգում և ենթակայքում:

  • Ճամփորդություններ՝

Իմ քաղաքըը (փողոցները, արձանները, այգիները, թատրոններ)

  • Երևանի թանգարանները
  • Եռալեզու օտար լեզու

Թարգմանչական աշխատանքներ, խմբագրում

 

Ակումբային գործունեություն

Ուսումնական ռադիո և  բակային խաղեր, բակի բարեկարգման, խնամքի աշխատանքներ:

Լեզվական գործունեություն

Լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառեր, որոնք կօգնեն սովորողի լեզվամտածողության զարգացմանը։

Աշխատանք ձայնագրիչով, բանավոր խոսքի զարգացում:

Գրավոր խոսքի զարգացում:

Ընթերցանություն և քննարկումներ:

Տեխնոլոգիական գործունեություն

Մաթեմատիկա և տրամաբանական խաղեր

  1. 4—5-րդ դասարանների համար մաթեմատիկա առարկայից չափորոշիչով սահմանված գիտելիքներ:
  2. տրամաբանական խնդիրներ և առաջադրանքներ
  3. մաթեմատիկական էլեկտրոնային խաղեր

 

Մարզական գործունեություն

Մարմնամարզություն՝ դրսում և դահլիճում, մարզական խաղեր, մրցումներ

Լող, ջրային մրցումներ, սուզվելու, ջրի մեջ ցատկելու կարողություններ

Հեծանիվ

Մեդիատեխնոլոգիա

  1. Տեքստերի մուտքագրում
  2. Power Point աշխատանքների կազմում
  3. Մոնտաժային ծրագրեր (Vegas Pro 8)
  4. Բլոգավարություն
Реклама