5-2

Մայիսի 24

Վ. Սարոյան` Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով

Առ. 7 /գրավոր/

 

Մայիսի 19

Վ. Սարոյան` Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով

  • Կարդալ, առ,1,2

Մայիսի 18

Հայոց

Մայիսի 17

Վ. Թոթովենց` Քույրեր/ընթերցարան 6, էջ39/

Կարդալ, կատարել առաջադրանքները:

Կրկնել Մշուշների շղարշի տակ բանաստեղծությունը. վաղը` ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք:

Մայիսի 16

Վ. Թոթովենց` Քրիստինե /ընթերցարան 6, էջ 51/

  • Կարդալ, կատարել առ. 3,4,5
  • Հայոց լեզու—Տեքստային առաջադրանքներ./ առ. 380, 383 /

Մայիսի 10

Հայոց լեզու—առ. 375-378

Հորթը—սովորել անգիր

Մայիսի 3

Հայոց լեզու—առ. 364,365,366

Ընթերցարան` Հորթը /էջ 186/ սիրուն կարդալ, առ. 1

Մայիսի 3

Կանաչ դաշտը-

  • 1-ին պարբերությունից դուրս գրել բայերը` նշելով դեմքը, թիվը, ժամանակը, եղանակը:
  • Առաջադրանք 2,11

Կրկնել Հ. Թումանյանի Իմ երգը բանմաստեղծությունը. վաղը` ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք:

Մայիսի 2

Հրանտ Մաթևոսյան` Կանաչ դաշտը /կարդալ, կատարել 3, 5, 8, 9/

Հայոց լեզու—Հրամայական եղանակ, Ժխտական խոնարհում—կատարել առաջադրանքները:

Ապրիլի 27

  • Խ. Աբովյան` ԷՍ ԳՐՔԻ ՃԱՄՓԻ ԽՐԱՏԸ /կարդալ, հասկանալ/
  • Որն է Ժանդ փուշը, ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ  առակների ասելիքը. շարադրիր յուրաքանչյուրի խորհուրդը:
  • Ինչ տվեցին մեր անցած նախագծերը /ինչ սովորեցրեց, ինչ ….

Ապրիլի 25

Խաչատուր Աբովյան` Առակներ

Վարժ, սահուն, հասկանալով կարդալ

Ժանդ փուշը

Փըշին հարցըրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
Էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։―
Էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
Երանի՛ նըրանց մեկ օր կըրակին տան։

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։

Հայոց լեզու—վարժ. 277, 280, 283

20.04

Հայոց լեզու—267, 269-272 /ավարտել/

Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին—կարդալ 1-ին էջը:

19.04

Վ. Սարոյան` Հինգ հասուն տանձերը /կարդալ, համառոտ շարադրել, տեղադրել բլոգում/:

Պատմվածքից դուրս գրել 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:

Ապրիլի 18. 04

Հասկանալով կարդալ, կատարել առաջադրանքները, սովորել անգիր:

Վ. Անանյանի հետքերով, Ղ. Աղայան նախագծերը ինչ տվեցին մեզ /ինձ/: Կարծիքները գրում եք յուրաքանչյուր նախագծի վերջում:

Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնուրյամբ բացատրի`ր:
  • Գտիր այն մակնդիրներն, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության ինչպիսին է այն:
  •  Տրված պատկերնը բացատրիր.

լքված թոնիր; մամռոտած խուփ; խոռոչում մասրենու վարսաթափ թուփ; աշխարհի քարերին մաշված, աշխարհից խռոված ցուպ: 

  • Բանաստեղծության մեջ ինչ զգացում է արտահայտված:
  • Նկարիր բանաստեղծության էջը:

Ապրիլի 12

Համո Սահյան

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թեերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Արձակ շարադրիր բանաստեղծությունը:
  • Թվարկիր բանաստեղծության հերոսներին և դուրս գրիր նրանց բնութագրող դիպուկ բառերը, տողերը:
  • Որ պատկերը քեզ ավելի շատ դուր եկավ. պատճառաբանիր ընտրությունդ:
  • Նկարիր բանաստեղծության էջը:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. որ բառակապակցությունն է քեզ զարմացրել, հիացրել:
  • Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` դիմացը գրելով դեմքը, թիվը, ժամանակը:

Կարդալ, բա

ցատրել վերնագիրը /Ինչու է կոչվում Ծովի տղան/:

Չմոռանաս տեղադրել քո բլոգում և գրել կարծիք:

Մարտի 21

Կարգի բերել Վախթանգ Անանյան բաժինը:

Կարդալ 1 -2 պատմվածք, կազմել հարցաշար /3-5 հարց/, պատասխանել հենց այդ հարցերին:

Կրկնել Թվական թեման, թվականների ուղղագրությունը:

Մարտի 16

Վախթանգ Անանյան`

«Որսորդական պատմվածքներ» շարքից` Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

  • Կարդալ
  • Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած ամենագեղեցիկ բառակապակցությունները:
  • Փորձիր գտնել սխալները և ուղղիր` հեվիհեվ, հեվալ:
  • Գտիր հոմանիշները`Ամբարել, ավյուն, լազուր, զեփյուռ, հինավուրց:
  • Բացատիր հետևյալ բառերը` անապական, ծմակ:
  • Ուշադրություն դարձրու հետևյալ բառերի ուղղագրությանը.Բարձրաբերձ ժայռեր, Չաթին Դաղի բարձունք, բնության անդորր, ոսկեզօծ բեհեզ: Կազմիր նախադասություններ նշված բառերով:
  • Գտիր փթթել և փտել բառերի տարբերությունը /բացատրիր այդ բառերը/:

Մարտի 15

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Կարդա և պատմիր:
  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
  • Բնութագրիր Մեծ գետին:
  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:
  • Վերնագիրը բացատրիր:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

Մարտի 14

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ /Կարդալ, հարցերին պատասխանել/

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր խնայել բառը:
  2. Ո՞ր իմաստով է օգտագործված տեքստում այս բառը:
  3. Ո՞վ է Մոցարտը; Պատմիր նրա մասին:

Հայոց լեզու—Կրկնել, ավարտել Թվական թեման:

Կրկնել Ածականի տեսակները, որակական ածականի աստիճանները:

Մարտի  9

Կրկնում ենք, սովորում ենք Չարենցի հետևյալ բանաստեղծությունները /անգիր/`

Չեք մոռանում` ձեր բլոգների Եղիշե Չարենց բաժնում տեղադրում եք բանաստեղծությունները և 2-3 նախադասությամբ արտահայտում ձեր վերաբերմունքը:

  •  Հ. Թումանյանից ձեր ընտրած  բանաստեղծություն սովորել անգիր:

Մարտի 6-8

Ընտրել Հ. Թումանյանից մեկ բանաստեղծություն և սովորել:

Հայոց լեզու-Ավարտել Ածական թեման

Մարտի 6-7

Կրկնել

Մարտի 3-7

Կրկնում ենք «Ես իմ անուշ Հայաստանի», «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունները:

(Հայաստանին), Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, /այս երկու բանաստեղծությունները կարդալ, հասկանալ, սովորել անգիր/

Հայոց լեզու— Ավարտել Ածական բաժինը:

«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից դուրս գրել ածականները` նշելով տեսակը: Ընտրել 5 որակական ածական, կազմիր դրանց աստիճանները:

Լրացուցիչ-Կարդալ, ինձ թվում է` կհետաքրքրի:

Մարտի 2-13—Կարդում ենք Չարենց

Նախագիծ` Եղիշե Չարենց

Նպատակը` կարդալ, ճանաչել գրող և մարդ Եղիշե Չարենցին

Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
  • Ընտրված բանաստեղծությունների վերլուծություն, առաջադրանքների կազմում և կատարում, վերջում` անգիր սովորում:
  • Ծանոթացում կյանքին, հետաքրքիր դրվագներ. տեքստերի ընթերցում և վերապատմում
  • Նախագծի արդյունքում՝  «Եղիշե Չարենց» մեդիափաթեթի ստեղծում
  • Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Հարցեր 

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

2. Դուրս գրիր բառակապակցությունները:

3.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

4. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:

5. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտի՝ր տրամադրություն ստեղծող բառերը):

***

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
3. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
4. Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
5. Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:

**

*(Հայաստանին)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,

Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի

Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման

Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—

Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,

Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —

Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

 Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Մարտի 1         Ողջո~յն, գարուն

  1. Պատրաստել ուսումնական նյութ /ֆիլմ, աուդիոգիրք/ Վահան Տերյան, Հ. Թումանյան թեմաներով և տեղադրել բլոգներում` համապատասխան բաժնում: /Այսօր` մինչև ժամը 8-ը, ավարտում ենք այս նախագիծը:
  2. Ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք` «Թմբկաբերդի առումը » պոեմի նախերգանքը  /կրկնել, սովորել անգիր/
  3. Գրաբար — /շարունակել այս աշխատանքը/Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:Կարդա այսպես.լաւ — լավկոյր — կույրԲառարանաչօք — աչքովմտօք — մտքով Հարցեր և առաջադրանքներ
    1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
    2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
    3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
    4. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
    5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

    ***

    Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

    Կարդա այսպես.

    լաւ — լավ

    զթագաւոր — ըզթագավոր

    (Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

    Բառարան

    Քան զթագաւոր — քան թագավորը

     Հարցեր և առաջադրանքներ

    Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

    Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

    Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

    Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

«Կարդում ենք » մայրենիի ստուգատեսների ամփոփում.

  1. Պատրաստել ուսումնական նյութ /ֆիլմ, աուդիոգիրք/ Վահան Տերյան, Հ. Թումանյան թեմաներով և տեղադրել բլոգներում` համապատասխան բաժնում:
  2. «Թմբկաբերդի առումը » պոեմի նախերգանքը սովորել անգիր:
  3. Հայոց լեզու—Ածական խոսքի մաս—առ. 216- 220

Փետրվարի 23

Մեկնարկեց Մայրենիի օրեր ստուգատեսը

Կրկնում ենք մեր անցած գրաբարյան պատառիկները.

  • Վահագնի ծնունդը
  • Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

  • Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս, Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց` Տալ զպատանիդ. Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց` Զայլոց դիւցազանց զարմիցԲառնալ զկենդանութիւնԿամ ծառայեցուցանելովԻ ստրկաց կարգի պահելԵւ թշնամութիւն յաւիտենականԻ մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

/Բլոգում բացել Մայրենիի օրեր էջ, տեղադրել այս բանաստեղծությունները/

Փետրվարի 22

Հովհ. Թումանյան` Թմբկաբերդի առումը—կարդալ, համառոտ շարադրել

Կրկնել Գոյական թեման

Փետրվարի 21

Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ /վարժ, սիրուն կարդալ/

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:
  2. Դուրս գրիր բնության պատկերները:
  3. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին, քարին:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

5. Դուրս գրիր 5 գոյական` նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը: /օրինակ` շվին- գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում/

Փետրվարի 16

Լոռեցի Սաքոն—կարդալ, գլուխ 1-ինի սկիզբը սովորել անգիր:

Հայոց լեզու`  Գոյականի հոլովումը- մինչև առ. 215

Փետրվարի 15

Ընդհանուր պարապմունքին` Թողի երկիրն իմ հայրենի… /կրկնել/

Լոռեցի Սաքոն—կարդալ

Հայոց լեզու`  Գոյական մինչև առ. 195

Փետրվարի 10-14

10.02 Ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք` Ոսկեհանդերձ եկար…

13.02 …………………………………………………..` Թողի երկիրն իմ հայրենի…

Հայոց լեզու`  Գոյական մինչև առ. 190

Փետրվարի 6-7

  • Ընդհանուր պարապմունքին արտասանելու ենք` Գարնանամուտ, Ոսկեհանդերձ եկար…, Աշնան, Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունները:
  • Հայոց լեզու`  մինչև առ. 176

Փետրվարի 2

  • «Իմ հունվարը» ավարտել /չենք մոռանում լինքերը դնել/ և հղումը ուղարկել ինձ:
  • «Վերան ու Անֆիսան» կարդալ նորից, մտածել` ինչպիսին կարող է լինել գովազդային հոլովակը:
  • Վահան Տերյան` «Գարնանամուտ» /ջրի նման կարդալ, կատարել առաջադրանքները/:

Փետրվարի 1

  • Յուրի Սահակյան` «Վերան ու Անֆիսան» /էջ 161/—կարդալ   yuri-sahakyan_pieces_finish-version-1
  • Հաշվետվություն-հունվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփում—ինքնագնահատում/ինչ նախագծերի, կլոր սողանների, ճամփորդության եք մասնակցել, հայտերի, նայած նյութերի մասին պատմեք… չմոռանաք ձեր վերաբերմունքը ցույց տալ/-գրում եք շարադրություն, տեղադրում բլոգում. կարող եք ուղարկել ինձ սխալներն ուղղեմ, հետո տեղադրեք:

Հունվարի 31

  • Վ. Տերյան —Աշնան /անգիր/, Գարնան երեկո /սիրուն կարդալ, կատարել առաջադրանքները/
  • Հայոց լեզու—մինչև առ. 166

Հունվարի 24

  • Լրացնել հայտերը
  • Ծանոթանալ նյութերին, գրել կարծիքներ մեկնաբանություններ բաժնում
  • Կարդում ենք ՏերյանԱշնան /8/ բանաստեղծությունը կարդալ, կատարել առաջադրանքները

Դեկտեմբերի 26-հունվարի 8

Ուսումնական արձակուրդ

Հիsam_2392շեցում`

Աշխատանքը ավարտելուց հետո լինքը ուղարկեք ինձ:

Չմոռանաք աշխատել ձեր բլոգներում: Հարցերի դեպքում կարող եք գրել կամ էլ զանգել, կարող եք նաև նյութերը ուղարկել ինձ. իմ նայելուց հետո ետ կուղարկվեն, որից հետո կտեղադրեք բլոգներում:

Ցանկանում եմ ձեզ հաջողություն, ուրախ Նոր տարի:

Դեկտեմբերի 20

Ծննդյան օրերից երեք օր հետո /կարդալ, համառոտ պատմել, շարադրել` գրավոր պատմել/

Հայոց լեզու—Ձևաբանություն /առ.149-154/

Դեկտեմբերի 15

Դեկտեմբերի 13

Ծնունդդ շնորհավոր, Մուշեղ Գալշոյան

Գրել շարադրություն` «Մամփրե արքան» կարդալուց հետո /գրում ենք տպավորությունների մասին` հավանեցինք, թե` ոչ, ինչը դուր եկավ, որ տողերը մտածել տվեցին, ինչ իմացանք, պատմեք Մամփրեի, Տեր Հարությունի մասին/:

Հայոց լեզու` 142-144

Դեկտեմբերի 1-13

Մուշեղ Գալշոյան

6.12—Կարդալ, կատարել 1-ին մասի առաջադրանքները:

Հայոց լեզու—մինչև առ. 135 /Ուղղագրություն, ուղղախոսություն/

Նոյեմբերի 23.11

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ —հասկանալով, վարժ կարդալ

Հայոց լեզու—բառակազմություն` մինչև 117, / ամփոփում ենք Բառակազմություն բաժինը/

Նոյեմբեր 22-28 — արևմտահայերեն գրականության օրեր

Դանիել Վարուժան

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ
Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Հարցեր և առաջադրանքներ`

  1. Տարվա որ եղանակը և օրվա որ պահն /պահերը/ է նկարագրված:
  2. Տրված մակդիրները բացատրիր` Անսահման դող, բլուրին գեղադալար կողեր, ալետատան հովիտ, ցորյաններու մոլեգինհ ծովեր:
  3. Դուրս գրիր ցորենի ամենապատկերավորնկարագրությունն, նկարիր ու ընտրությունդ բացատրիր:
  4. Ինչ տրամադրությունն է արտահայտում բանաստեղծությունը: Պատճառաբանիր:

Հարցեր և առաջադրանքներ`

Ընտրիր 5 հարց և պատասխանիր:

22.11

Հայոց լեզու` մինչև առ. 105

Ընտրել մի գիրք և սկսել կարդալ: Բլոգում բացել «Իմ գրադարանը» բաժինը, գրել գրքի անունը և ներկայացնել այդ գիրքը /համառոտ պատմել կարդացածի մասին/:

18.11

Հայոց լեզու`

Բառակազմություն—կատարել մինչև առ 100

Ավարտում եք ձեր «Ավ. Իսահակյան» մեդիափաթեթի ամփոփումը:

15.11

  • Հիշեցում՝
  •  «Ավ. Իսահակյան» նախագծի ամփոփում`

Պատրաստել ուսումնական նյութ

Ավ. Իսահակյան՝ «Կյանքից թանկ բանը»—կարդալ, կատարել առաջադրանքները

Հայոց լեզու—առ.91-94

14.11

  •  «Ավ. Իսահակյան» նախագծի ամփոփում`

Պատրաստել ուսումնական նյութ

  • Ով է ապրում /ընթերցարան 5/—կարդալ, հարցերին պատասխանել
  • Հայոց լեզու—մինչև առ. 90

11.11

,,Փոքրիկ իշխանը, բեմադրությունը դիտելուց հետո կատարիր հետևյալ առաջադրանքները`

  1. Բեմադրությունը գրքի սյուժեին համապատասխա՞ն էր բեմադրված, թե՞ կային անհամապատասխանություններ: (Եթե կային՝ թվարկիր, կարծիք հայտնիր՝ դրանից բեմադրությունը շահե՞լ էր, գրքի սյուժեն արդյոք չէ՞ր տուժել):
  2. Կերպարներն այնպիսի՞ն էին, ինչպես իրենք էին պատկերացրել:
  3. Բեմադրությունից ո՞ր հերոսն ամենաշատը դուր եկավ:
  4. Ո՞ր կերպարը ամենաշատը դուր եկավ, ում դերը կուզեիր  խաղալ:
  5. Բեմադրության ո՞ր հատվածը ամենաշատը դուր եկավ:

Հ.Գ.   Չենք մոռանում` աշխատում ենք բլոգներում:

Փոքրիկ իշխանը,, բեմադրության դիտում-նախագիծ

Մինչև բեմադրությունը.

  1. ,,Փոքրիկ իշխանը,, գրքի ընթերցում (վերընթերցում)
  2. Ընթերցելուց հետո թվարկել կերպարներին՝ յուրաքանչյուրին բնորոշելով իրեն ամենադիպուկը բնութագրող մեկ բառով
  3. Նկարագրում են բոլոր կերպարներին՝ հնարավորինս մանրամասն, դիմագծերը, մազերի գույնը, հագուստը, հասակը
  4. Պատկերացնում են՝ ինչ կարող է սիրել այդ հերոսը, բացի գրքում գրվածից, ինչ ուտելիք է սիրում, ինչ ֆիլմեր կսիրի դիտել, ինչպիսի երաժշտություն կսիրի լսել… (հարցերի շարքը իրենք էլ կարող են շարունակել, հնարավորինս թող երևակայեն ու պատկերացնեն):
  5. Ո՞ւմ կերպարը կուզեին խաղալ, լինել:

Բեմադրությունը դիտելուց հետո.

  1. Բեմադրությունը գրքի սյուժեին համապատասխա՞ն էր բեմադրված, թե՞ կային անհամապատասխանություններ: (Եթե կային՝ թող թվարկեն, կարծիք հայտնեն՝ դրանից բեմադրությունը շահե՞լ էր, գրքի սյուժեն արդյոք չէ՞ր տուժել):
  2. Կերպարներն այնպիսի՞ն էին, ինչպես իրենք էին պատկերացրել:
  3. Բեմադրությունից ո՞ր հերոսն ամենաշատը դուր եկավ:
  4. Ո՞ր կերպարը ամենաշատը դուր եկավ, ում դերը կուզեին իրենք խաղալ:
  5. Բեմադրության ո՞ր հատվածը ամենաշատը դուր եկավ:
  6. Իրենց պատկերացրածն ու բեմադրությունը նմա՞ն էին իրար, ինչո՞վ: Եթե նման չէին, ինչո՞վ, արդյո՞ք այդպես ավելի լավ էր, թե՞ կուզեին իրենց պատկերացրածով լիներ, ինչո՞ւ:

1.11.2016- 12.11

Ավ. Իսահակյան

Մեկնարկային նյութեր (Ավ. Իսահակյանի մասինԱվ. Իսահակյան. ֆոտոալբոմՎիրտուալ թանգարան)

Ավ. Իսահակյան-Հուշեր 1, 2

Ընթերցարան 6

  • Ուշինարա /կարդալ, կատարել առաջադրանքները/
  • Ռավեննայում/սովորել անգիր, կատարել առաջադրանքները/

Ընթերցարան 5

  • Արագածին
  • Ով է ապրում
  • Կյանքից թանկ բանը

Գետակի վրա

Գետակի վրա

Թեքվել է ուռին.

Ու նայում է լուռ

Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում

Ամեն բան հավետ

Գալիս է, գնում

Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`

Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…

Հին տարիների,
Նուշ հեքիաթներից,
Պատմում էր ուռին,
Այն վառ հուշերից:

Անցած գնացած,
Գարուն օրերին,
Մրմունջն էր կարդում,
Ծերացած ուռին:

Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  2. Ո՞վ է քնարական հերոսը. պատմիր նրա մասին:
  3. Ինչո՞ւ է հեղինակը ընտրել ուռենուն. ուռենու փոխարեն կարո՞ղ ենք ուրիշ ծառ դնել: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ էլի ինչո՞ւ:
  4. Գտի՛ր հավետ և ցնդել բառերի հոմանիշները:

 ***

Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…
Առաջադրանքներ՝
  1. Բացատրիր հեգ, վշտատոչոր բառերը:
  2. Գտիր հեզ, ծամ, հուր բառերի հոմանիշները:
  3. Պատմիր ուռենու մասին /գրավոր/:
***
Հեքիաթներ՝

Արդյունքում՝ «Ավետիք Իսահակյան» մեդիափաթեթ

Հայոց լեզու—Բառի կազմությունը /առ.77-117/

Նախագիծ «Ուսումնական աշուն»

18.10-20.10

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ, /Հասկանալով, սահուն կարդալ, սովորել անգիր/

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

 Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — արծվի

ցաւեցոյց — ցավեցույց

զմեջք — ըզմեջք

իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

 

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Սասունցի Դավիթ-ընթերցարան 6, էջ 70 /կարդալ, առ.1,5,6/

Սասունցի Դավիթ-ընթերցարան 6, էջ 74 /կարդալ, առ.1,6,8/

Հայոց լեզու—առ. 64-68 /համանուններ/

 

13.10-18.10

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս, /Փորձիր սովորել անգիր, կատարիր առաջադրանքները/

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես

յաղթեցեր — հաղթեցեր

հաւանեաց — հավանյաց

աչագեղոյ — աչագեղո

զպատանիդ — ըզպատանիդ

զկենդանութիւն — ըզկենդանություն

միոյ — միո

դիւցազանց — դյուցազանց

յաւիտենական — հավիտենական

Բառարան

յաղթեցեր — հաղթեցիր

հաւանեաց — հավանիր

անսա — հավատա

բանից — խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ — այդ պատանուն

զի — թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն — մասին, պատճառով, համար

միոյ քինու — մի քենի

դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին

օրէն — օրենք, կարգ

զարմ — ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից

բառնամ — վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն — սպանել

ծառայեցուցանել — ծառայեցնել

ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):

Հատվածն աշխարհաբար դարձրու:

Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )

Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:

Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:

Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:

Փորձիր նկարագրել Սաթենիկին:

Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`

ա) Սաթենիկը հավատում է իր խոսքի ուժին

բ) Սաթենիկը շատ է ուզում օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:

Հայոց լեզու—մինչև առ. 64 /հականիշներ/

13.10

Հայոց լեզու—մինչև առ. 60

12. 10

Հայոց լեզու—մինչև առ.56

Ընթերցարան 5— Սասունցի Դավիթ /էջ142/—սիրուն կարդալ, առ. 1,2

11.10

Հայոց լեզու—մինչև առ.54

7.10

Հայոց լեզու-մինչև առ.50

5.10

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ /սովորել անգիր/

Երևանի հերոս- արձանները /ընտրել 1 կամ երկու հերոս, կարդալ, պատմել/

4.10-6.10

Սովորել անգիր

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

 Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

30.09

ԿՅԱՆՔ

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր հեղեղ, խավարբառերը:
  2. Պատմիր հեղեղի մասին:
  3. Պատմիր արևի մասին:
  4. Սովորիր լավ կարդալ:
  • Անգիր ենք սովորում  2 բանաստեղծություն: Ասմունքելու ենք Կոմիտաս:

28.09-29

Հայոց լեզու—առ. 42-44

1-ին ստուգում

 1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան; Ուղտը պատասխանեց.

-Ո՜ւզ,ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:

Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

  1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: /2մ./

Խրճիթ, եղնիկ, որս, արշալույս, դդում, կաղնի, փոթորիկ, դափնի,  քարայր:

  1. Հաշվի՛ր՝ տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Երեկո, արջ, եղևնի, որսորդ, վերև, ողնաշար: /2մ./

  1. Տրված բառերը վանկատի՛ր:

Ներքև, արևային, Երևան, գլխարկ, կածան, գրիչ, վերջնական, կտրտել: /2մ./

  1. Գլուխ բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր: /2մ

Սեպտեմբերի 22-հոկտեմբերի 7 —Կոմիտասյան օրեր,Կոմիտաս, բանաստեղծություններ

27.-28.09

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻն

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ`

  1. Օրվա ո՞ր պահն է նկարագրված բանաստեղծության մեջ. պատասխանդ պատճառաբանիր` դուրս գրելով համապատասխան տողերը:
  2. Դուրս գրիր պատկերները:
  3. Ո՞ր պատկերը քեզ շատ դուր եկավ. դուրս գրիր և նկարիր:
  4. Բացատրիր մոխիր ամպեր մակդիրը:
  5. Մեկ բառով գրիր` քուն դրավ, փախ տվավ, կախ տվավ, ելավ վեր, տարուբեր արավ, ժիր եկան, ցիր եկան հարադրությունները:
  6. Բառարանի օգնությամբ գրիր դալուկ, մշուշ բառերի հոմանիշները:
  7. Շարադրիր /գրավոր պատմիր/ բանաստեղծությունը:

23.09-27.09

Կոմիտաս—«Ծաղին ու շաղին», «Կյանք»

  • Բանաստեղծությունները կարդալ, հասկանալ, տեղադրել բլոգներում և նկարել
  • Ընտրած 3 բանաստեղծությունները սովորել անգիր` չմոռանալով շարադրանքի մասին:

Հայոց լեզու—Բառագիտություն`  մինչև առ. 42

22.09

Կարդում ենք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրում ենք 3 բանաստեղծություն, տեղադրում բլոգում, սովորում ենք լավ կարդալ, նկարում ենք տվյալ բանաստեղծությունները:

20.09

Վիկտոր Համբուրձումյանի կտակը

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի
տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ ինձ համար ամենաթանկը  հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հա­յոց լեզվին:

Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ,հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:

Առաջադրանքներ`

  1. Կարդալ Կտակը:
  2. Ինչի մասին էր մեծ աստղագետի կտակը. պատմիր:
  3. Բառարանի օգնությամբ բացատրիր կտակ, սերունդ, գաղափար բառերը:
  4. Ինչ է երջանկությունը`  ա. ըստ Վ. Համբարձումյանի, բ. ըստ քեզ
  5. Դուրս գրիր հոգնակի թվով գրված գոյականները` դիմացը գրելով եզակին:
  6. Շարունակիր հետևյալ շարքը թոռ- թոռներ, ծոռ-ծոռներ......Կարող ես հիշել ինչու է ներ ավելանում միավանկ բառերին:

Լրացուցիչ`

Վիկտոր Համբարձումյանի հուշերը-կարդալ, դուր եկած մասերը տեղադրեք ձեր բլոգներում` Վ. Համբարձումյանի էջում:

Նախագիծ—Վիկտոր Համբարձումյան

Реклама