Рубрика: Uncategorized

Ուսումնական ճամբար. օր 4-րդ

հունիսի 1

Ճանապարհորդություն

 

Այսօր Մարգարիտ Հարությունանի ղեկավարությամբ գնացել էինք թատրոն. դիտում էինք «Չար, թե բարի» ներկայացումը: Ինձ դուր եկան մինիոնները  և Սպիտակաձյունիկը: Նրանք հայտնի երգիչներ էին, ընկերներիս նույնպես շատ դուր եկան: Դուրս եկանք, ղեկավարը հարցրեց՝ ինպե՞ս էր ներկայացումը, լա՞վն էր, թե ոչ, մենք պատասխանեցինք՝ այո, լավն էր: Լուսանկարվեցինք և վերադարձանք տուն: Ինձ բեմը այնքան էլ դուր չեկավ, բայց երգը ինձ շատ դուր եկավ: Ամենավերջում էինք նստած, դրա համար  էլ ձայները շատ բարձր էին լսվում։

Նարեկ Պողոսյան

 

 

 

Մենք գնացել էինք թատրոն. այնտեղ շատ լավ էր, երգում էին ու պարում: Նույնիսկ երեխաներին էին կանչում և իրենց հետ երգում: Իմ ընկեր Թադեն էլ գնաց ու մասնակցեց: Նա դարձել էր մինիոն և երգում էր:

Արսեն Աղաջանյան

Երգի պետական թատրոնում

 

Արմեն Ուլիխանյան

Թատրոնում

 

Հակոբ Աբրահամյան

Ճամփորդություն դեպի թատրոն՝ «Չար, թե բարի»

 

Մենք գնացել էինք թատրոն։ Էնտեղ կային հերոսներ, որոնք ծիծաղում էին: Նրանք և՛ չար էին,  և՛ բարի։ Ինձ դուր եկան Էլզան, Աննան, Արիելը, Ռապունցելը և Ջինը։ Այնտեղ չարը բարի դարձավ, բարին՝ չար։

Մարի Աղաբեկյան   

Մենք հունիսի 1-ին գնացել էինք Երգի պետական թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք «Չար, թե բարի»  մյուզիքլը: Մյուզիքլը նրա մասին էր, որ մինիոնները Դիսնեյլենդի մետաղալարերի հետ ինչ- որ բան էին արել և Դիսնեյլենդի բոլոր բարիները չար էին դարձել, իսկ չարերը՝ բարի, և նրանք պետք է այդ մետաղալարերը սարքեին: Մինիոնները մի քանի երեխա են կանչում, որոնցից մեկը Թադեն էր, և նրանք միասին կանչեցին ջինին: Պատմեցին ջինին՝ ինչ է պատահել, և ջինը որոշեց, որ պետք է նրա մորաքրոջը կանչել: Մենք բոլորով կախարդական բառեր ասեցինք, և ջինի մորաքույրը հայտնվեց: Ջինի մորաքրոջն էլ պատմեցին՝ ինչ է պատահել, և նա որոշեց՝ պետք է բարիներին բարի դարձնել, իսկ չարերին թողնել բարի: Ինձ ամենաշատը դուր եկան մինիոնները, և ինձ այդ մյուզիքլը դուր եկավ:

Վահան Աթանեսյան

Մենք գնացել էինք թատրոն, ներկայացման անունը «Չար, թե բարի»  էր: Ես նստած էի երկրորդ շարքում և այդտեղից շատ լավ էր երևում: Ինձ դուր եկան մինիոնները: Նրանք Դիսնեյլենդի համակարգը խառնեցին, և չարերը դարձան բարի, բարիները դարձան չար: Նեկայացմանը մասնակցեցին Վաչեն և Թադեն։

Էրիկ Հագեյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s