Рубрика: Uncategorized

Ուսումնական ճամբար. օր 4-րդ

հունիսի 1

Ճանապարհորդություն

 

Այսօր Մարգարիտ Հարությունանի ղեկավարությամբ գնացել էինք թատրոն. դիտում էինք «Չար, թե բարի» ներկայացումը: Ինձ դուր եկան մինիոնները  և Սպիտակաձյունիկը: Նրանք հայտնի երգիչներ էին, ընկերներիս նույնպես շատ դուր եկան: Դուրս եկանք, ղեկավարը հարցրեց՝ ինպե՞ս էր ներկայացումը, լա՞վն էր, թե ոչ, մենք պատասխանեցինք՝ այո, լավն էր: Լուսանկարվեցինք և վերադարձանք տուն: Ինձ բեմը այնքան էլ դուր չեկավ, բայց երգը ինձ շատ դուր եկավ: Ամենավերջում էինք նստած, դրա համար  էլ ձայները շատ բարձր էին լսվում։

Նարեկ Պողոսյան

 

 

 

Մենք գնացել էինք թատրոն. այնտեղ շատ լավ էր, երգում էին ու պարում: Նույնիսկ երեխաներին էին կանչում և իրենց հետ երգում: Իմ ընկեր Թադեն էլ գնաց ու մասնակցեց: Նա դարձել էր մինիոն և երգում էր:

Արսեն Աղաջանյան

Երգի պետական թատրոնում

 

Արմեն Ուլիխանյան

Թատրոնում

 

Հակոբ Աբրահամյան

Ճամփորդություն դեպի թատրոն՝ «Չար, թե բարի»

 

Մենք գնացել էինք թատրոն։ Էնտեղ կային հերոսներ, որոնք ծիծաղում էին: Նրանք և՛ չար էին,  և՛ բարի։ Ինձ դուր եկան Էլզան, Աննան, Արիելը, Ռապունցելը և Ջինը։ Այնտեղ չարը բարի դարձավ, բարին՝ չար։

Մարի Աղաբեկյան   

Մենք հունիսի 1-ին գնացել էինք Երգի պետական թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք «Չար, թե բարի»  մյուզիքլը: Մյուզիքլը նրա մասին էր, որ մինիոնները Դիսնեյլենդի մետաղալարերի հետ ինչ- որ բան էին արել և Դիսնեյլենդի բոլոր բարիները չար էին դարձել, իսկ չարերը՝ բարի, և նրանք պետք է այդ մետաղալարերը սարքեին: Մինիոնները մի քանի երեխա են կանչում, որոնցից մեկը Թադեն էր, և նրանք միասին կանչեցին ջինին: Պատմեցին ջինին՝ ինչ է պատահել, և ջինը որոշեց, որ պետք է նրա մորաքրոջը կանչել: Մենք բոլորով կախարդական բառեր ասեցինք, և ջինի մորաքույրը հայտնվեց: Ջինի մորաքրոջն էլ պատմեցին՝ ինչ է պատահել, և նա որոշեց՝ պետք է բարիներին բարի դարձնել, իսկ չարերին թողնել բարի: Ինձ ամենաշատը դուր եկան մինիոնները, և ինձ այդ մյուզիքլը դուր եկավ:

Վահան Աթանեսյան

Մենք գնացել էինք թատրոն, ներկայացման անունը «Չար, թե բարի»  էր: Ես նստած էի երկրորդ շարքում և այդտեղից շատ լավ էր երևում: Ինձ դուր եկան մինիոնները: Նրանք Դիսնեյլենդի համակարգը խառնեցին, և չարերը դարձան բարի, բարիները դարձան չար: Նեկայացմանը մասնակցեցին Վաչեն և Թադեն։

Էրիկ Հագեյան

Реклама
Рубрика: Uncategorized

Ուսումնական ճամբար. օր 3-րդ

մայիսի 31

 

Ճանապարհորդություն դեպի Ագարակ

Այսօր գնացել էինք Ագարակ: Այնտեղ շատ հաճելի էր: Մեզ հետ բերել էինք 1000 դրամ՝ ձի քշելու համար: Ձի բերեցին, ձիու անունը Մաշա էր. բոլոր իմ ընկերները ձի վարեցին, տիկին Նունեի խումբն էլ վարեց ձի, բայց երկու խմբերն էլ սիրեցին Մաշային: Երբ որ երկու խմբերն էլ վարեցին ձի, մենք վերադարձանք դպրոց, և ինձ շատ-շատ դուր եկան այնտեղի շները, էշը, պոնին:

 Նարեկ Պողոսյան

 

 

Մենք գնացել էինք ագարակ: Ագարակում մի ձի կար, ես նրան սիրեցի: Ընկեր Խորենը մեզ ցույց էր տալիս՝ ինչպես խնամել ձիուն:

Խաչիկ Հովհաննիսյան 

 

Շատ էի ուզում ագարակ գնալ, քանի որ պիտի ձի քշեի: Ձիերին վարում էր ընկեր Խորենը: Ձի քշեցի, շատ եմ ձի քշել, բայց ագարակում առաջին անգամ էի քշում: Քշեցի Մաշային: Նայեցինք շներին, թռչուններին, ձիերին: Ձիերը գազազած էին, ոտքով հարվածում էին պատին: Այնտեղ կային իշուկ, պոնի:

Արսեն Աղաջանյւան

Ագարակում

 

Հակոբ Աբրահամյան

Ագարակ

 

Արմեն Ուլիխանյան

 

 

Մենք մայիսի 31-ին գնացինք ագարակ. այնտեղ յոթ հոգի ձի նստեցին, իսկ մնացածը ձիերին նայում էին: Ընկեր Խորենը մեզ սովորեցրել է՝ ինչպես են ձիուն մաքրում ու խնամում: Դրանից հետո մենք գնացինք շներին նայելու: Ճանապարհին մի քանի վանդակ էր, որոնց մեջ կային հավեր, աքլորներ, բադեր, սագեր: Շները շատ մեծ էին, և մեկ դատարկ վանդակը բաց էր: Երբ ես այդ բաց վանդակը տեսա, մտածեցի, որ այդ վանդակի մեջ նստած շունը փախել է և մոտակայքում է քայլում: Այդ մտածելուց ես շատ վախեցա, բայց հետո հասկացա, որ այնտեղ ուղղակի շուն չկար: Ագարակում ինձ շատ է դուր եկել:

Վահան Աթանեսյան

Ագարակում

Մենք գնացել էինք ագարակ և այնտեղ ձի քշելու համար պետք է տանինք հազար դրամ: Ագարակում մենք շներ, բադեր, սիրամարգեր տեսանք, և  ընկեր Խորենը մեզ ձիու մասին տեղեկություններ տվեց: Ինձ շատ դուր եկավ ագարակը։

Էրիկ Հագեյան