Рубрика: Uncategorized

Կարդում ենք

Նյութը պատրաստեցին Վիկա Շատվերյանը, Լիլիթ Արևշատյանը, Լալա Հովհաննիսյանը

Рубрика: Uncategorized

Երևանի Մետրոպոլիտեն 

88888Երևանի Մետրոպոլիտեն պաշտոնապես՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի ՄետրոպոլիտենԵրևանի մետրոյի ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։

 Մետրոյի ժետոն, օգտագործվել է մինչև 2009 թվականը

Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ.:

Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։

Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովումահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։

Հատվածը Բացման ամսաթիվը
Բարեկամություն — Սասունցի Դավիթ 1981 թ. Մարտի 7
Հանրապետության Հրապարակ 1981 թ. Դեկտեմբերի 26
Սասունցի Դավիթ — Գործարանային 1983 թ. Հուլիսի 11
Գործարանային — Շենգավիթ 1985 թ. Դեկտեմբերի 26
Շենգավիթ — Գարեգին Նժդեհի Հրապարակ 1987 թ. Հունվարի 1
Զորավար Անդրանիկ 1989 թ. Դեկտեմբերի 2
Շենգավիթ — Չարբախ 1996 թ. Դեկտեմբերի 26

1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանվանվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը։

Կայարանը Նախկին անունը Տարիներ
Մարշալ Բաղրամյան Սարալանջի 19811982
Հանրապետության Հրապարակ Լենինի Հրապարակ 19811992
Գարեգին Նժդեհի Հրապարակ Սպանդարյան Հրապարակ 19871992
Զորավար Անդրանիկ Հոկտեմբերյան 19891992