Рубрика: Uncategorized

Տպավորություններ

 

Այցելություն Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն

Ուրբաթ օրը գնացել էինք Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն: Այնտեղ դիտեցինք <<Արկածներով լի ճամփորդությունը>> ներկայացումը: Ես հավանեցի կապիկի և արջի վեճը: Հերոսներն էին՝ Ֆենին, Տիկոնն, արջը, կապիկը, արքան, բարի փերին, որսորդը, իսպանացիները, չինացին և այլն… Ես ներկայացումը կվերանվանեի «Փորձություն» կամ«Քրոջ գինը»: Ես հավանեցի ներկայացումը, որովհետև շատ ծիծաղելի էր:

Արմեն Ուլիխանյան

Արկածներով լի ճափորդությունը

Մենք  երեկ  գնացել էինք Մհեր Մկրտչյանի թատրոն: Այնտեղ դահլիճը շատ սիրուն էր: Այնտեղից շատ գոհ եմ, ես նորից  կցանկանայի գնալ այդ թատրոնը: Դերասանները շատ լավ էին խաղում:   Թատրոնում  կար հարյուրից ավելի մարդ, եկել էին տարբեր դպրոցներից աշակերտներ  և  ծնողներ:  Այդ շենքը շատ գեղեցիկ էր և  նոր:

Պողոս Հալաջյան

Այսօր մենք այցելել  ենք Մհեր Մկրտչյանի անվան թատրոն: Այնտեղ տեսա շատ հայտնի դերակատարների և հարց տվեցի՝ ձեզ դուր եկավ բեմադրությունը, իսկ նրանք պատասխանեցին՝ այո, շատ, իսկ ձեզ դուր եկավ, երեխաներ: Պատասխանեցինք՝ մեզ էլ: Այդ օրվանից երազեցի դառնալ դերակատար:

Նարեկ Պողոսյան

Արկածենով լի ճամփորդություն

Բարև ձեզ, մենք այսօր գնացել էին Մկրտչյանի թատրոն։ Այնտեղ ինձ դուր եկան կապիկը և բարի փերին։ Կապիկը շատ ծիծաղալու շարժումներ էր անում, իսկ բարի փերին հայրիկ կամ մայրիկ   չունեցողներին  տալիս էր հայրիկ և մայրիկ։

Վարդանյան Աննա-Մարիա

 

Մենք     երկարօրյայի  խմբով   գնացել ենք    Մհեր Մկրտչյանի  թատրոն՝ ներկայացում դիտելու։ Էս  ներկայացման  ամենահետաքրքիրը  այն էր, որ  բարի  փերին,  կապիկը և  արջը  օգնեցին տղային,  որ  կարողանա   իր  քույրիկին  տեսնի  ու  էլ  իրարից  չհեռանան։ Վերջում  երկրից  երկիր  գնալուց  հետո  բերում են  իրենց  հեդ   թղթի մեջ  փաթաթված  կրակ,   չհոսող ջուր, չկարող ասեղ։  Ես  ուզում եմ  ասել,  որ  ընկերությունը միշտ հաղթում է։

Էլլա Ապու- Անթար

Մհեր Մկրտչյանի թատրոնում

Մենք գնացինք Մհեր Մկրտչյանի թատրոն։ Այնտեղ նստարանները շատ ցածր էին, և ես համարյա ոչ մի բան չէի տեսնում, բայց գտա մի ձև՝ ոնց լավ տեսնել, թե բեմում ինչ է կատարվում։  Գտա։ Ինձ դուր եկավ կապիկը, որովհետև նա ծիծաղելի էր ։Կապիկի դերը կատարող դերասանը շատ լավ խաղաց։ Ինձ դուր եկավ այդ բեմադրությունը, և բեմադրության իմաստը այն էր, որ ընկերությունը միշտ հաղթում է։

Վահան Աթանեսյան

Ընկերության հաղթանակը

Մենք գնացել էինք Մհեր Մկրտչյանի թատրոն։ Այնտեղ դիտեցինք շատ լավ ներկայացում, որտեղ ընկերությունը ամենալավ բանն էր,  որովետև այնտեղ ընկերությունը հաղթեց։ Հերոսներից ինձ ամենից շատը դուր եկավ Տիկոն, որովետև նա ոչինչ չխնայեց իր քույրիկի համար և ազատեց նրան անտառի թագավորի ճանկերից։ Հիմա նրանք երջանիկ են։

Համլետ Սարգսյան  

Մենք գնացել էինք թատրոն: Ներկայացման մեջ արջ կար, կապիկ կար: Ինձ դուր եկավ, որ նրանք տղայի հետ գնացին քրոջը փնտրելու: Սկզբում գնացին Չինաստան, հետո՝ Իսպանիա, հետո գնացին Հյուսիսային Բևեռ: Բերեցին թղթի մեջ կրակը, հովանոց, բերեցին սառույց, իսկ արջի բեղերից հանեցին ասեղ, որը չէր կարում: Ինձ դուր եկավ ներկայացումը:

Արտակ Աբրահամյան

Արկածներով լի ճամփորդություն

Մենք գնացինք Մհեր Մկրչյանի թատրոն և դիտեցինք «Արկածներով լի ճամփորդությունը»։  Քույր ու եղբայր ապրում էին առանց ծնողների։ Անտառի թագավորը ուզում էր որդեգրել քույրիկին՝ Էմիին։ Բայց իր եղբայր Տիգրանը չէր կարող առանց իր քրոջ։ Անտառի թագավորը չորս պայման դրեց  Տիգրանի առաջ։ Տիգրանը իր ընկերների՝ արջի և կապիկի, հետ փորձությունները հաղթահարելով կարողացավ կատարել անտառի թագավորի պայմանները։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր, շատ հավանեցի հատկապես կապիկին։

Արեգ Աբգարյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s