Рубрика: Uncategorized

Մրցույթ- խաղ

Լեզվական խաղ-մրցույթ

  1. Բառքամոցի. պետք է տրված բառի տառերով կազմեք նոր բառեր: Որ թիմը ավելի շատ բառ կազմի, այն թիմն էլկհաղթի:

Միաբանություն

2. Խառը տառերով բառեր են տրված, գտեք բառերը: Որ թիմն առաջինը գտնի, նա կհաղթի: Հուշում՝ բոլոր բառերն ինչ-որ կերպ առնչվում են կրթահամալիրի տոնին:

ա,  հ,   ի, ր,  ս,  ա։
ն,  ու,  մ,  ա, կ։
բ,   ե,  ս, ս,  ա,   ց,  ի,  տ,  ա։
ու,  թ,  դ,  թ,  ի,  կ,  ր։

3. Խառը նախադասություններով տեքստ է, եթե ճիշտ վերականգնեք, կկարդաք Սեբաստացու մասին մի պատմություն:

 Ծնողները նորից մերժեցին: Մխիթար  Սեբաստացին վաղ տարիքից  երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները։  Մխիթարի  ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս դեպքից   հետո   մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Սեբաստացուն առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել:Լեռներում ապրեցին որպես ճգնավորներ:

4. Գրել հինգտառանի բառեր ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երրորդ տառերի հերթականընթերցումով լինի Սեբաստացի:

5.  Ուղղեք սխալները:

Հանձինս Սեբաստացու` մենք ունենք մեծ հայագետ:
Մանուկ ժամանակ Սեբաստացին ընկերոջ հետ փախնում է լեռները:
Բազմիցս անգամ նա իր աշխատություններում անդրադարձել է աշխարհաբարի քերականությանը: Ազգը հպարտանում ենՍեբաստացիով:

Կազմեց Մարինե Ամիրջանյանը

Реклама