Рубрика: Uncategorized

Ուխտագնացություն.Արևմտյան Հայաստան

Չլդըր (Ծովակ Հյուսիսո)

Լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհիհյուսիսարևելքում, Թուրքիայի Արդահանի նահանգում: Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը խառն է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։

Անիի պարիսպները

Սուրբ Փրկիչ եկեղեցի, Ախուրյան գետը

1035 թ. այս մեծ եկեղեցին ստացել է իր ամբողջական տեսքը։ Եկեղեցու պատերի երկար և նրբագեղ արձանագրությունները շատ բան են պատմում ժամանակաշրջանի մասին։ Վերևում մասամբ մեջբերված արձանագրությունը նշում է, որ Աբլղարիբ Պահլավունիիշխանը այս եկեղեցին կառուցել է Սուրբ խաչի մասունքները պահպանելու համար։

Տիգրան Հոնենցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Կառուցել է Անիի մեծահարուստ Տիգրան Հոնենցը 1215 թ. Ախուրյան գետի կիրճի լանջին, գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Չափազանց հարուստ է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարդարանքով;

Անիի Մայր Տաճար Սբ. Կաթողիկե

Մայր Տաճարը, որը Անիի խորհրդանիշն է, գտնվում է Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպների միջև: Կառուցվել է  989-1001թթ., սկսվել է Սմբատ II թագավորի և Խաչիկ Ա.Արշարունի կաթողիկոսի օրոք, ավարտվել Գագիկ I-ի կնոջ` Կատրանիդե թագուհու հովանավորությամբ: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Սմբատը Տրդատին հանձնեց իր եկեղեցու շինությունը, բայց հենց սկզբում էլ մահացավ: Գործի գլուխ կանգնեց նրա հաջորդի` Գագիկ Շահանշահի կինը` Կատրանիդե թագուհին: Տաճարը նվիրված է Սբ.Աստվածածնին, ավելի մեծ է, քան Էջմիածնի տաճարը: Կառուցված է դեղին, սև, կարմիր սրբատաշ տու‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆից, զարդարված է կիսասյուներով, կամարներով, որմնախորշերով, ունի երեք դուռ (կաթողիկոսի, թագավորի և ժողովրդի համար), ունեցել է մարդու հասակի արծաթե խաչ, այստեղ ձեռնադրվել են հայոց թագավորները և հայրապետները:

Բայազետի բերդ

Բայազետ կամ Արշակավան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Աղրի իլում։ Մինչև XIV դ. Դարույնք։ X—XII դդ. սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ անվանումը, որը վերանվանվել է ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի ։ 1555-ի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան։ Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթի մեջ։ XVIII դ. Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը։ Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-23-ի թուրք-պարսկական պատերազմի ժամանակ ։ 1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ։ 1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք)։ 1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային։ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար գեներալ Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ։ Ս. Տեր-Պողոսյանից /Խենթ/ տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց ։1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային։ 1914 թվականին ռուսական զորքերը, հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ։ Բայազետի հայերը տեղահանվել են։ Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բերկրիի ջրվեժ, (թուրք.՝ Muradiye Şelalesi) ունի մոտ 15 մետր բարձրություն։ Գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ` անցնելով 65 կմ տարածություն, եւ թափվում Վանա լիճը։ 
 Վանի միջնաբերդը

Աղթամար կղզին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Մշո դաշտ

Մուշի հայկական թաղամաս. Սուրբ Մարիանե կամ Մարինե եկեղեցի

Սուլուխի կամուրջ

Սուլուխ կամուրջ, կամուրջ Արածանի գետի վրա, ՄուշԽնուսճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ։ Այն կառուցվել է 867 թվականին Սուլուխ անունով մի հայի կողմից։ Կամուրջը ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա։

1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխ կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամԳևորգ Չաուշը։

Խարբերտի բերդ, Սբ. Կարապետ եկեղեցի

Երզնկայի ջրվեժը

Դերջանի Ապարանք վանքը և աշխարհի ամենաբարձր խաչքարերը

Էրզրում, Էրզրումի բերդը, զույգ մինարեթների մզկիթ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, դիմացը՝ տերտերի տուն, Սանասարյան վարժարան

 

Խախուվանք, Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին, վանք Տայքի Ազորդաց փոր այժմ՝ Թորթոր գավառում։ Կառուցվել է 868 թվականին։ Այն Տայքի հայ-լուսավորչական համայնքի գլխավոր եկեղեցին է եղել։

Օշկվանք—Կառուցվել է Տայքի Բագրատ և Դավիթ կյուարպաղատների կողմից 963973 թթ.։ Ատրպետի վկայությամբ Օշկվանքը Տայքի 7 հրաշալիքներից մեկն է և ամենանշանավորը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին, որին օգնել են Միքայելը և Հովնանը։ Եկեղեցու գմբեթն ունի 40 մ բարձրություն։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն։ Այս հուշարձանը միշտ անվանվել է Օշկվանք կամ Էօշքվանք։ Եկեղեցու կառուցման ժամանակ գյուղի բնակիչները եղել են հայեր, դրա համար էլ հուշարձանի անվանման բաղկացուցիչ մաս դարձավ «վանքը»։

Թորթոմի լիճ

Թորթոմի ջրվեժը

Реклама