Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

Ուսումնական արձակուրդ

Դեկտեմբերի 26 — հունվարի 9

sam_2400

Սիրելի հինգերորդցի,

Անցավ 2016 թիվը` լավ, թե վատ, դու գիտես: Եկ պատմենք մեր կատարած լավ գործերի մասին, մեր իրականացված կամ էլ չիրականացված երազանքների մասին, խոսենք այն գործերի մասին, որոնք մնացին կիսատ: Փորձիր հիշել հետաքրքիր դեպքեր, լավ մարդկանց, ովքեր քո անցնելիք տարին ուրախ դարձրին:Պատմիր հանգիստ, խաղաղ: Չմոռանաս գրել` ինչ ես ցանկանում ինքդ քեզ եկող 2017 թվին: Վերնագիրը թող լինի` Տարեմուտի խոստովանություն:

  • Ձմեռ պապիկի անունից պատմիր իր մասին: Պատմիր որտեղ է ապրում, ինչպիսին է տունը` նկարագրիր այն, գործերի մասին, երբ է տխրում կամ ուրախանում, ինչ է սիրում ուտել…
  • Ամանորյա ֆոտոպատում —Նկարները բաժանիր ըստ թեմաների, վերնագրիր և մի փոքրիկ պատմիր` որտեղ ես նկարել, երբ, ինչպես…
  • Ստեղծիր արձակուրդային-տոնական հաղորդումներ` հարցազրույցներ, բարեմաղթանքներ և կենացներ /ձայնագրիր/:
  • Կանաչ եղևնին—կարդալ, կատարել առաջադրանքները:
Реклама
Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

Գիտագործնական հավաք կրթահամալիրում

%d1%84%d0%be%d1%82%d0%be0095«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 2017թ.

Հունվարի 16-20

  •  Ճամփորդությունը` շրջակա աշխարհի ճանաչման միջոց

 

  • Նոր ռադիոն` ուսումնական բաց նախագիծ

logo

Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

Ուսումնական հունվար

dsc06357Ուսումնական հունվար

Հունվարի աշխատաժամանակը՝

Աշխատանք ջոկատով.

Ջոկատի անդամներ՝ 5-րդ դասարանցիներ

  • Նոր ռադիոն որպես ուսումնական տարածք

Ջոկատի անդամները իրենց  ցանկությամբ բաժանվում են 5-6 հոգանոց խմբերի, ընտրում են որևէ ստեղծագործություն և այն դարձնում ռադիոբեմականացում.

Ամանորյա ընթերցանության նյութեր

  • Թարգմանչական աշխատանք

Համագործակցում ենք ռուսերենի և անգլերենի խմբերի հետ, շարունակում ենք եռալեզու թարգմանական աշխատանքները:

  • Գրականություն

Ուսումնական նյութեր բաժնում սովորողների կողմից ընտրվում և տեղադրվում են ստեղծագործությունները, որոնք պետք է անցնենք հաջորդ կիսամյակի ընթացքում: Օգտվում ենք Ուսումնական օրացույցից: Սովորողներն ընտրում են ստեղծագործությունը, քննարկում ենք նյութի համապասխան լինելը հինգերորդ դասարանում անցնելու համար, ընտրված և քննությունն անցած նյութերը տեղադրվում են բաժնում:

  • Ֆիլմեր բաժնում սովորողները ընտրում են այն ֆիլմերը և մուլտֆիլմերը, որոնք ցանկանում են նայել և քննարկել՝ հիմնավորելով իրենց ընտրությունը:
  • Ճամփորդություն դեպի Կաթնաղբյուր /եթե եղանակը բարենպաստ լինի/

 

Նախօրոք ծանոթանում ենք ծրագրին, ճամփորդների ցանկությամբ փոփոխություններ կատարում, քարտեզագրում, համացանցի միջոցով տեղեկություններ հավաքում գյուղի, գրողի մասին:

 

Рубрика: Մեդիադարակներ, Uncategorized

2016-2017 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորողների ուսումնական գործունեության գնահատումը

Սովորողի գնահատումը

Սովորողի աsam_2381շխատանքը գնահատելիս հաշվի եմ առնում սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.

  • սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով .
  • ընթերցանության ցուցանիշներ.
  • խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
  • ուսումնական նախագծերի, ֆլեշմոբի մասնակցության ցուցանիշներ:

 

Գնահատվել են նաև ճամփորդություններին սովորողների մասնակցությունը և նրանց ստեղծած նյութերը:

Թրասարի հաղթահարում

Գեղարոտի ջրվեժ

Երևանի արձանները

Խրախուսվել է լրագրողական աշխատանքը և Նոր ռադիոյին ակտիվ մասնակցությունը:

Հասարակական նախագծեր

Ղեկավարել եմ Արևելյան դպրոցի՝ Դիջիթեք էքսպոյի կլոր սեղանի մասնակցությունը:

«Դիջիթեք էքսպոն՝ ուսումնական տաղավար»

Դեպի Մերգելյան ինստիտուտ-Շուշան Փաշինյան

Դեպի Դիջիթեք— Ալինա Արզումանյան

«Շրջիկ գրադարան»-ը Նոր դպրոցում

Սովորողները աշխատել են իրենց բլոգներում` ունենալով մայրենի լեզու բաժինը: Աշխատել ենք նախագծերով` վերջում ունենալով մեդիափաթեթներ:
Շուրջտարյա նախագծերը առանձնացված են`

Իմ գրադարանը

Ստեղծագործում ենք

Նոր ռադիո

Ամեն ամիս անց են կացվել ստուգումներ: