- «Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակում ճամփորդություն դեպի Կաթնաղբյուր/17.12.2016/
Մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Նպատակը՝
- Ինչպե՞ս են կաթնաղբյուրցիները անցկացնում ձմեռը (կլիման, կենցաղը, ձմեռային պահուստը) և ինչպե՞ս են պատրաստվում դիմավորելու Ամանորը (ծանոթանում ենք հայկական ամանորյա ավանդույթներին, սովորույթներին, ուտեստներին, խաղերին, գուշակություններին և այլն)
- Հարգանքի տուրք մեծ արձակագրին` Մուշեղ Գալշոյանին:
Խնդիրները՝
Հետազոտելու, ուսումնասիրելու հմտությունների կարողությունների ձևավորում և զարգացում, համագործակցային կարողությունների ձևավորում, ինքնուրույնության ձևավորում, մեդիահմտությունների զարգացում, բանահավաքություն:
Գործունեությունը՝
- Մեզ հյուրընկալող տանը` 5-2 դասարանցի Անահիտի տատիկի տանը ամանորյա գաթայի թխում, բակի ծառի զարդարում
- Այցելություն Մուշեղ Գալշոյանի շիրիմին, անունը կրող թանգարան:
- Ձմեռը Կաթնաղբյուրում/ նկարաշար/:
Արդյունքում՝
Ծեսի լուսաբանում, նկարահանում, ուսումնական փաթեթի ստեղծում: