Рубрика: Նոր ռադիո, Ուսումնական նախագծեր, Uncategorized

Նոր ռադիոն որպես ուսումնական գործունեություն

h. hhh_1_9_0Ռադիոն անընդհատ, շարունակական աշխատանք է՝ անհոգնել, սիրով, նոր թափով, հետաքրքիր, թարմ մտքերով, նոր ձևերով ու թեմաներով: Նոր ռադիոն ակումբային շուրջտարյա աշխատանք է, որը չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ տեղ,  ո՛չ տարիք, չունի ոչ մի սահմանափակում: Մասնակիցները առաջնահերթ սովորողներն են՝ իրենց նախաձեռնությամբ, իրենց նորանոր նախասիրություններով: Ռադիոյի աշխատանքներին մասնակցում են Նոր դպրոցի բոլոր դասարանները և բոլոր  ցանկացողները: Հաղորդաշարը կլինի բազմալեզու և բազմաբնագավառ: Այս տարի  այն կհեռարձակվի ամեն օր ժամը 12-ին:

Նպատակ՝
ա) ամենօրյա տեղեկատվությամբ զարգացնել սովորողների խոսքը՝ ձևավորելով ու կատարելագործելով նրանց՝ խոսքակերտման արվեստը:
բ) ընդհանուր իրազեկություն համաշխարհային երևույթներին, իրադարձություններին:

Նոր ռադիոյի  խնդիր-գործունեությունը

  • Ապահովում է լեզվի իրական գործառությունը, որտեղ  սովորողը կարողանում է միտքը ձևակերպել,  անկաշկանդ հաղորդել, խոսքը դարձնել հրապարակելի:
  • Սովորողը, պատմելով իր, ընկերների, բակի, շրջապատի, տեսած-լսածի մասին, լայնացնում է իր մտահորիզոնը, մեծացնում հետաքրքրությունների շրջանակը:
  • Ռադիոն տեսանելի-լսելի հարթակ է սովորողի խոսքային ինքնարտահայտման համար:
  • Օգնում է ստեղծել  շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ:
  • Ռադիոյի բազմազան հաղորդաշարը օգնում է սովորողի ստեղծագործական աշխատանքին, նպաստում ռեպորտաժներ, լուրեր, պատումներ, նորություններ պատրաստելուն:
  • Օգտագործելով թվային գործիքներ՝  սովորողը ձեռք է բերում մեդիահմտություններ:

Թեմաներ՝
2015-2016 թթ. նախագիծ-թեմաներ

2016-2017 թթ. համար առաջարկվող թեմաներ՝

ա) լեզվաբանական ռադիո. Նոր դպրոցի «Լեզվաբանի ակումբ»-ի գործունեության լուսաբանում, անդրադարձ լեզվաբան հոբելյարների գործունեությանը:
բ) Միջդպրոցական կապեր. այլ դպրոցների սովորողների հետ համատեղ նախագծերի լուսաբանում:
գ) եղանակի տեսություն՝ եղանակը «ներսում» և «դրսում». ներդպրոցական և արտադպրոցական տրամադրությունների փոխանցում:
դ) Ժամանակակից գեղարվեստական ռադիո. կարդացած գրականության ռադիոգովազդ:
ե) Գիտական ռադիո, գիտական նորություններ. համաշխարհային երևույթների, իրադարձությունների մասին տեղեկատվություն:
զ) Սպորտային լուրեր. սովորողները իրազեկում են ոչ միայն կրթահամալիրյան սպորտային նորություններին, այլև կրթահամալիրից դուրս տեղի ունեցող սպորտային իրադարձություններին:
է) … և այլն:

Оставьте комментарий