1. Ուսումնական միջավայրի պահանջները՝
- Ուսումնական սրահ, հիմնական համակարգիչ՝ միացված էլեկտրոնային գրատախտակին կամ պրոյեկտորին, անլար ինտերնետ, ձայնային ուժեղարար, ուսուցչի և սովորողների անհատական նոթբուք-նեթբուքեր կամ պլանշետ, ուսումնական նյութեր, անհատական սեղան-աթոռ
- Համացանցում ուսուցման միջավայրը՝
nor.mskh.am, mskh.am կայք. mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ուսուցչի, սովորողների բլոգներ
- Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`
Նոթբուք- նեթբուք կամ պլանշետ, անձնական բլոգ, էլեկտրոնային թղթապանակ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող) ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):
Ուսումնական նյութեր`
- դասագրքերի թվային տարբերակներ, մեդիափաթեթներ, էլեկտրոնային բառարաններ, ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ
Ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`
- անհատական նոթբուք-նեթբուք կամ պլանշետ՝ ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, մեդիափաթեթներ, ուսումնական այլ ռեսուրսներ:
Ուսումնական միջավայր են նաև՝ ընթերցասրահը, մեդիադահլիճը, Մարմարյա սրահը:
2. Բովանդակային միջուկ
Հանրակրթության պետական չափորոշիչ ընդհանուր դրույթներ
Մայրենի լեզուն հիմնական դպրոցում / 4-5 դասարաններում/
- Ձևավորվող (զարգացող) կարողություններ, հմտություններ, գիտելիք
- Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի և կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության արդյունքում սովորողը ձեռք է բերում՝
գրավոր և բանավոր խոսքի ազատ արտահայտման կարողություն
գործնական մեդիահմտություններ
գրական-երաժշտական ճաշակ
մեդիա (գործիքներ, համակարգչային ծրագրեր, կրթահամալիրի կայք) հմտություններ
- Սովորողը պետք է ունենա էլեկտրոնային հասցե և ազատորեն օգտվի, պետք է ունենա բլոգ և տիրապետի բլոգավարման հմտություններին, ունենա էլեկտրոնային օրագիր, որտեղ կտեղադրի ուսումնական ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, տիրապետի Microsoft Word, Microsoft Power Point, Microsoft Excel, Paint, մոնտաժային որևէ ծրագրի:
Կարևոր մեդիակարողություններ և հմտություններ են զարգանում համացանցային ամենատարբեր տարածքներում, ուր սովորողը կարդում է, դիտում է, քննարկում է ուսումնական ֆիլմեր, առցանց մոնտաժում է ռադիոնյութեր:
3. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը
Ուսումնական պարապմունքների` դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մայրենի լեզվի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում, իսկ կիրառումը՝ նախագծերում, որոնք կազմակերպվում են հիմնականում տանը և առցանց: Սովորողները ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները: Իսկ որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է դասավանդողի կողմից, ով առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Վերջնական արդյունքները հրապարակվում են կայքում, ենթակայքում, սովորողների բլոգներում:
Ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերի (էլեկտրոնային և տպագիր գրականություն, ֆիլմեր, այլ) մեդիափաթեթի ստեղծման և դրանց օգտագործման մեթոդական նկարագրություն
Դասավանդողը սովորողների հետ միասին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ դրանք հրապարակելով բլոգում, որպեսզի հասանելի լինի սովորողներին: Հարկ եղած դեպքում, սովորողների անմիջական առաջարկներով ու օգնությամբ, ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերը լրամշակվում են:
Իրականացվող ընդհանուր և սովորողի ընտրությամբ ուսումնական նախագծերը, այդ թվում` կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր
նախագծի մշակման-իրականացման կազմակերպման մեթոդական նկարագրությունը
Նախագծի ղեկավարը կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տալիս է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկատվություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով:
Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ընթերվող ուսումնական գրականություն). սովորողի ինքնակրթության (մասնագիտական ընթերցանության) կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, մեդիագրադարանից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Սովորողները կամ սովորողների խմբերը համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում, գտնում են անհրաժեշտ ինֆորմացիան, համադրում են փաստերը, հիմնավորում և ներկայացնում են այն:
Ուսումնական ճամփորդությունները. ծրագրով նախատեսված ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական ճամփորդություններից առաջ սովորողները տարբեր տեղեկատվական տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից նախօրոք փնտրում, գտնում են տեղեկություններ այս կամ այն տեղանքի, վայրի, մշակութային օջախի մասին, կարդում և ծանոթանում են, ճամփորդության ընթացքում լուսանկարներ և տեսանյութեր են անում, տեղում հավաքում հավելյալ տեղեկություններ և որպես հաշվոտվություն-ամփոփում ներկայացնում են տեսանյութի տեսքով:
Ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման ընթացքում սովորողը հանդիսատես է կամ հանդիսավար: Նրա մոտ առաջին հերթին ձևավորվում է լսելու և ներկայանալու մշակույթ: Սովորողը դիտում և քննարկում է երաժշտական, գեղարվեստական, թատերական ներկայացումներ, ֆիլմեր, ցուցահանդեսից ստացած տպավորություններ, զարգացնում գեղագիտական ճաշակ:
4. Դասավանդողի և սովորողի ուսումնական բլոգների (բլոգի համապատասխան բաժնի) վարմանը ներկայացվող պահանջներ
Տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի
Նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով
Տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական կամ ինտերնետային այլևայլ սիմվոլներից
Զգացվում է համացանցային մշակույթի առկայությունը. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:
5. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
Տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
Ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողություն
Մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև՝ օտարալեզու կայքերի գործածում
Հետազոտական աշխատանք կատարելու առնվազն փորձ
- Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգ
- Թվային դասագրքեր՝
Նաև՝
Ստ. Մալխասեանց, Հայերեն բացատրական բառարան
Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան
Filed under: Ծրագրեր | Leave a comment »