Սովորողի նյութեր

Թրասարի հաղթահարում

sam_2084  Մենք բարձունք հաղթահարեցինք և այն նվիրեցինք մեր Անկախության տոնին:  Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, հաղթահարեցինք Թրասարը: Այն գտնվում է Ներքին Քաղսիում: Դուք գիտե՞ք, որ կա և՛ Ներքին Քաղսի, և՛ Վերին Քաղսի: Անցնելով գնացքի ռելսերը, Հրազդան գետի վրայի կամուրջը` հասանք գյուղի գերեզմանոցը: Ճանապարհը տանում էր դեպի Լոլոզիկ, այսինքն` Թրասար, բայց մենք ընտրեցինք ուրիշ ճանապարհ, որը թեև դժվար էր բարձրանալը, բայց սիրուն էր: Եղանակը մեզ չէր դավաճանում. զով էր, արև ու խոտերը օրորող քամի: Վերելքը տևեց 40 րոպե, իսկ վայրէջքը` 30: Թվերը ստույգ են, քանի որ ժամ էինք պահել: Իսկ ինչու էինք պահել, ասեմ` մեր վարորդ Արմենը չէր հավատում, որ կհաղթահարենք մեր դիմացի շատ բարձր թվացող լեռը:

Դու էիր ու երկինքը, ամպերն ու սարերի  որոշ տեղերում ծվարած անտառները: Տարիներ առաջ չորս կողմը անտառներ էին` խիտ, կանաչ ու փայլուն կանաչ: Իսկ այսօր… մացառներ, որոնք քաշքշում էին երեխաների հագուստները: Տխուր էր, բայց այդ տխրության մեջ հաճելի ջերմություն կար: Սիրուն էինք բարձրանում` հանգիստ, խաղաղ, դադարներով, իրար օգնելով: Ապրե՛ն երեխաները:

Իջանք, հանդիպեցինք ձիապան Գարեգինին: Դեռ հեռվից հիանում էինք ձիով և իր մտրուկով: Երկար զրուցեցինք: Հիշողություններս թույլ չէին տալիս դադարեցնել զրույցը, որր հոսում էր դեպի մանկությունս ու ուսանողության տարիները:

Գնացինք գյուղի եկեղեցի: Նոր եկեղեցի էր: Բակում պայծառ արև էր, խաղացինք ու խաղացինք:

Ժամը 5.05 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էինք:

Եկեք ճառենք

  1. Ճառ լեզվի մասին-Մառա Մկրտչյան
  2. Ճառ աչքի մասին-Ալինա Արզումանյան
  3. Ճառ մարդկային գլխի մասին — Տիգրան Այվազյան
  4. Ճառ աչքի մասին — Մարգարիտա Պետրոսյան
  5. Ճառ ականջի մասին — Շուշան Փաշինյան
  6.  Ճառ ականջի մասին-Սաթենիկ Սահակյան
  7. Ճառ ականջի մասին—Արտաշես Նախշիկյան

 

Երևան-Արագած-Գեղարոտի ջրվեժ

 

SAM_1964SAM_1941

Սեպտեմբերի 4-ին` ուղիղ ժամը 9.00-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և շարժվեցինք դեպի Արագած: Ճանապարհին կանգ առանք Տառերի մոտ, հանգստացանք, վայելեցինք աշնանային արևը, մաքուր օդը…

Ապա` դեպի Արագած: Գյուղում հյուրընկալությունը ջերմ էր ու սիրալիր:

Բեռնատար ավտոմեքենան մեզ էր սպասում: Մինչ թափք բարձրանալը` հիշեցինք, որ սոված ենք: Տանտերը տրամադրեց մեզ իր այգին` կանաչ, լայնարձակ` արևը մեջը, կողքից էլ առուն էր քչքչում: Թռանք, ջուրը չընկանք, միայն Ռուբենի մայրիկի բոթասները թրջվեցին, իսկ Ռուբենի աջ ոտքի բոթասի ետևից երկար վազեցինք ու բռնեցինք: Խաղացինք, հանգստացանք ու դը~խկ, դը~խկ, դը~խկ, ճանապարհվեցինք 11կմ:

Ամբողջ ճանապարհին ծիծաղում էինք, գլորվում, կատակում: Հասանք: Մեզ սպասում  էր 3կմ ուղին` դեպի ջրվեժ: Տխուր էր Գեղարոտի վիճակը, այդ ուժեղ գետը դեղնել էր, ջուրն էլ` աղտոտված: Մեզ ուղեկցող Արմենը, ով նաև մեր վարորդն էր, պատմեց գետի աղտոտության մասին, իրենց գյուղացիների անհանգստության մասին, անպատասխան բողոքների կամ խոստում տված, բայց խոստումը չկատարած հեռուստաընկերությունների մասին: Իսկական սեպտեմբերյան աշուն էր մարմինը շոյող, հոգին ջերմացնող: Հաղթահարելով ճահիճը, ճահճի չորացումից մնացած խորը փոսերը / ի դեպ իմ ոտքը մտավ փոսը. ապրեն տղաներս, հա քաշեցին, քաշքշեցին, ոտքս առանց բոթաս դուրս հանեցին/, չորս կողմերը սփռված առուները… հասանք ջրվեժ:

SAM_1964SAM_1965SAM_1968SAM_1967

Դեռ հեռվից լսվում էր այդ հսկայի ձայնը: Ամեն ինչ բարեհաջող էր ուրախ, ասել-խոսելով, իրար օգնելով, միայն Շուշոն էր նվնվում: Աղջիկ է, չէ: Վերադարձին մտանք մատուռ իրենց գյուղի Սուրբն էր: Լեռներից փչում էր սառը քամի` մաքո~ւր, առողջ. շատ էր հաճելի:

Երևան հասանք` գոհ ու լի տպավորություններով: Շնորհակալ ենք օրվա համար:

 

Արդյունքում` /շարունակելի/

  1. Ճամփորդություն դեպի ջրվեժ—Սաթենիկ Սահակյան-5-1
  2. Ճամփորդություն դեպի ջրվեժ—Ալինա Արզումանյան-5-1
  3. Տպավորություններ — Գոռ Մուրադյան  5-1
  4. Դեպի Գեղարոտի ջրվեժ—Շուշան Փաշինյան 5-1
  5. Ճամփորդություն—Գագիկ Մարտիրոսյան 5-1
  6. Սամվել Թադևոսյան
  7. Ճամփորդություն—Զավեն Խանբաբյան 6-1
  8. Դեպի ջրվեժ--Անահիտ Հովսեփյան 5-2
  9. Գեղարոտի ջրվեժ—Ռուբեն Թադևոսյան 4
  10. Գեղարոտի ջրվեժ—Զավեն Ղազարյան 4
  11. Իմ ճամփորդությունը—Վռամ Բաբայան 5-2

 

Реклама