Մանկավարժական ճամբար

Մանկավարժական ճամբար

19.06-21.06.2017թ.

 

IMG_20170620_102859-300x1702017 թվականի մանկավարժական ամառային ճամբարը մեկնարկեց հունիսի տասնիննին: Ճամբարային օրակարգն ունեինք, գիտեինք մեր անելիքը: Սեբաստացիական առավոտները չեն կարող սկսվել առանց միասնական երգ ու պարի, բարի լույսի… Նոր պարեր, նոր երգեր…Ընդհանուր պարապմունքից հետո առանձնացանք մասնագիտական խմբերով, և ըստ առաջին օրվա նախապես ներկայացրած թեմայի անդրադարձանք բլոգային ուսուցմանը: Նշեցինք առավելություններն ու թերությունները, բլոգային ուսուցման ժամանակ առաջացած խնդիրները: Գտանք և առանձնացրինք նաև այս բնագավառում մեր կարծիքով հաջողված հոդվածները: Նույն թեմայով քննարկումը շարունակեցինք արդեն խառը խմբերով: Իսկ ընդմիջումը Հյուսիսային դպրոցում էր: Ընդմիջումից հետո դարձյալ մասնագիտական խմբերով էինք. բաժանվեցինք խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց աշխատանքային իր ուղղությունը ու սկսեց աշխատել: Մեր խմբի թեման գրավոր և բանավոր խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներն ի մի բերելն էր:

 Մանկավարժական ճամբար. օր երկրորդ

Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, ապա հաջորդեց պարերգերի ուսուցումը: Այնուհետև մասնագիտական խմբերն անցան նախապես մշակված հարցաթերթիկների լրացմանը: Հարցաթերթիկներն ուղղված էին նախագծային ուսուցմանը, ձեռքբերումներին, խնդիրներին: Մայրենի լեզվի դասավանդողները բաժանվել էին այնպես, որ ամեն մի խմբում ընդգրկված լինեն թե´ ավագ, թե´ կրտսեր, թե´ միջին դպրոցի դասավանդողներ: Որպես 2016-2017-ի արդյունավետ ուսումնական նախագիծ՝ մեր խումբն առանձնացրեց «Կարդում ենք» նախագիծը, երկրորդ տեղում էր «Բարձունքի հաղթահարում»-ը, ապա «Սովորող-սովորեցնող» նախագծերը: Գնահատելի նախագծերից առանձնացրինք «Կոմիտասյան օրեր»-ը: Իսկ ձախողված նախագծերից նշեցինք «Ֆլեշմոբ»-ն ու «Սասնա ծռեր» էպոսի օրերը, որին այս տարի շատ քիչ ժամանակ հատկացվեց և, ըստ արժանվույն, չգնահատվեց: Որպես նախագծի գնահատման ցուցանիշ, բնականաբար, առաջին տեղում՝ նախագծի արդյունքը  ուսումնական նյութ դառնալն էր, ապա սովորողների մասնակացության աստիճանը: Նախագծային ուսուցման վերաբերյալ հոդվածներից առանձնացրինք հետևյալ հոդվածները ՝

Թե´ սովորողի, թե´ դասավանդողի աշխատանքում թիվ մեկ խնդիր համարեցինք ծանրաբեռնվածությունը: Իսկ նախագծային ուսուցմանն ուղղված աջակցությունն ու առաջարկությունները համընկան՝

  • Ուսումնական օրացույցով նախագծերը չվերածվեն պարտադրանքի
  •  Կազմակերպիչը աջակցի սովորողի նախագծային ուսուցմանը
  • Էպոսին՝ հատուկ վերաբերմունք

Օրվա մյուս հատվածում արդեն խառը խմբերով էինք, բայց քննարկման նյութը նույնն էր: Քննարկումից հասկանալի էր, որ գրեթե բոլորին անհանգստացնում է նախագծերին տրվող ժամանակահատվածը:

Ընդմիջմանն, ինչպես նախատեսված էր, գնացինք Հյուսիսային դպրոց, ուր մեզ սիրով սպասում էին:

13.00-ին նորից հավաքվեցինք մասնախմբով՝ շարունակելու մեթոդական ուղեցույցների, ուսումնական նյութերի պատրաստման աշխատանքները:

Մանկավարժական ճամբար. օր երրորդ

Ճամբարային երրորդ օրը ևս բացառություն չէր: Սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Այս անգամ մասնագիտական խմբով քննարկեցինք իններորդ դասարանցիների ավարտական քննությունների մասին. ի՞նչն ենք կարևորել, կարևորում, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել:
Խառը խմբերով աշխատելիս անդրադարձանք ամառային ընթերցանությանը: Օրվա վերջում դարձյալ մասնագիտական խմբով էինք՝ փորձեցինք ամփոփել քննությունների հետ կապված մեր դիտարկումները:

Реклама